Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ 20.06.2016
Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 20-ին համերգային ծրագրով հանդես եկան Ագարակի արվեստի դպրոցի սաները: Կապանցի հանդիսատեսին ներկայացվեց Սուրեն Մուրադյանի և Ռոբերտ Պետրոսյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը, ելույթ ունեցան անհատ կատարողներ, հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգը եզրափակեց <<Արփի>> պարային համույթը` ներկայացնելով ազգագրական պարեր:...

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ 17.06.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանի հետ հունիսի 16-ին այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, ուր ծանոթացել է բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված <<Բախվում են դռները… Հավաքել իրերը… Դուք աքսորվում եք>> խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ներկայացվել էին 1949 թվականի հունիսի 14-ին Ալթայ արտաքսված սյունեցիների...

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ 16.06.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի: Վ. Դավթյանը տեղում ծանոթացել է նախօրերին հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքներին: Տեղում քննարկվել են սողանքի վերացման հետ կապված հարցերն ու...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 16.06.2016
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Կապանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ...
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ 16.06.2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի սույն թվականի հունիսի 16-ի N 514 - Ա որոշմամբ Ռուդոլֆ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունեց Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄԶԳ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, քննարկվեցին այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:...


