Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ` ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 14.10.2014
Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 14.10.2014
ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը աշխատակազմի վարչության աշխատակիցների հետ ամփոփելով աշնանային գյուղատնտեսական աշխատանքների վիճակը, այն որակեց արդյունավետ և հեռանկարային:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով հոկտեմբերի 9-10-ին Սյունիքի մարզ էին այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <<Պրոթեզաօրթոպեդիկ>> բաց բաժնետիրական ընկերության աշխատակիցները: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ընկերության կողմից մարզի հաշմանդամներին հատկացվել է 40 լսողական սարք, 41 ձեռնափայտ, 29 հենակ, 59 պրոթեզի կոշիկ, 11 օրթեզի կոշիկ, 8 պրոթեզ, 4 քայլակ:
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 08.10.2014
Սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալ-կենցաղային խնդիրները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համարում է առաջնային և հատուկ ուշադրության է արժանացնում բնակիչների սոցիալ -տնտեսական խնդիրների լուծման հարցերին: