Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՐԶՈՒՄ ԵԱՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ 01.10.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի հետ այցելեց Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնք: Այստեղ ԵԱՀԿ-ի <<Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակի>> և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի <<Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհներ>> ծրագրի ֆինանսական և տեխնիկական, մարզպետարանի գործուն աջակցությամբ, ինչպես նաև համայնքային կառույցների մասնակցությամբ...

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի հետ այցելեց Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում գործող բրդի վերամշակման արտադրամաս և կարպետի արհեստանոց: Մարզպետն ու Անդրեյ Սորոկինը ծանոթացել են բրդի վերամշակման, թելի, գորգագործական արտադրամասում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այն հիմնվել է <<Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի>> կողմից ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Մարզպետը կարևորել է նման փոքր արտադրամասերի...

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՊԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ 28.09.2015
Սեպտեմբերի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպել էր Սմբատ Ռոլանդի Մելիք-Ստեփանյանի <<Կապան. ուրվագծեր երկրամասի պատմության>> գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայվել հեղինակի՝ կյանքից հեռանալուց 5 տարի հետո: Ս.Մելիք-Ստեփանյանի մենագրության մեջ արտացոլված է Կապանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ օգտագործված բազմաթիվ սկզբնաղբյուրներից որոշներն առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ դրվում: Ներկայացվեց գրքի հեղինակի...
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 25.09.2015
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ներկա է գտնվել անվանի պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացած Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Անահիտ Մինասյանին: Մարզպետը շնորհավորել է վաստակավոր մանկավարժին, նշել, որ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր երկրի առաջընթացի և հաջողությունների համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Կարևորելով կրթական բարեփոխումների, նոր սերնդի կրթության և...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 21.09.2015
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Սյունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքերում կազմակերպվել են տոնական բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ: Սեպտեմբերի 21-ի առիթով կազմակերպված գլխավոր միջոցառումը կայացել է մարզկենտրոն Կապանում: Անկախության տոնը Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ տեղի ունեցավ զինվորական տոնական միտինգ, որին...