Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետը Սիսիանում ներկա գտնվեց Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարզպետը Սիսիանում ներկա գտնվեց Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին 11.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Սիսիանում մասնակցեց մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: Վահե Հակոբյանը ծաղիկներ է դրել սիրված բանաստեղծի հուշարձանին, այնուհետև միջոցառումը շարունակվեց Սիսիանի մշակույթի կենտրոնում: Ողջունելով նախաձեռնությունը` մարզպետը իր խոսքում մասնավորապես նշեց, որ բավական դժվար է լինել այնպիսի միջավայրում, երբ քեզ շրջապատում են այնպիսի մարդիկ, ովքեր մնայուն գրականության կրողներ են: Վահե Հակոբյանը շնորհավորելով նախաձեռնության հեղինակներին՝ իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ հպարտանալու առիթ ունի յուրաքանչյուր սյունեցի: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց, որ պարզապես պետք է լինել այնքան անկեղծ ու շիտակ որքան օրվա հերոսը` Համո Սահյանը իր ստեղծագործություններում, ընդգծելով, որ Սահյանը մեր անկեղծության ուսուցիչն է:

Սյունիքի մարզում անվճար բուժօգնություն է ստացել 717 կին

Սյունիքի մարզում անվճար բուժօգնություն է ստացել 717 կին 10.04.2014

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել նաև Սյունիքի մարզում։ Երևանի > , > և > մարզ էին գործուղվել նյարդաբան, էնդոկրինոլոգ, սրտաբան, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ և ակնաբույժ։ Մարտի 11-ից 20-ին նշված մասնագետների կողմից իրենց դիմած 717 կնոջ տրվել է բժշկական օգնություն: Նշված մասնագետներին առաջին անգամ դիմել է 376 կին: Նրանցից 239-ը ենթարկվել է տարբեր տեսակի հետազոտությունների։ > հետազոտվել 11 հիվանդ, > ՝ 157 հիվանդ, Երևան ուղեգրվել՝ 8-ը , > ՝ 129 հիվանդից՝ 8-ը, > ՝ 186 հիվանդից՝ 17-ը, իսկ > հետազոտված 234 հիվանդից՝ 25-ը։ Ընդհանուր առմամբ՝ այդ օրերին Սյունիքի մարզում հետազոտվածներից 58-ը ուղեգրվել է Երևան։

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը  Ապրիլի 7-ի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ 07.04.2014

 Սիրելի’ հայուհիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլյոթյան այս գեղեցիկ օրվա` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Միամսյակը առիթ էր` ձեզ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու համար: Ցանկանում եմ, որ անկախ մեր կյանքի խոչընդոտներից, դուք լինեք մեր կողքին` զորավիգ, սատար ու մասնակից լինելով մեր բոլոր նախաձեռնություններին: Այսօր ոչինչ այնքան անլուծելի չէ, որքան հավատի ու վստահության վերկանգնումը վաղվա օրվա հանդեպ և այս գործի հիմնական բեռը ձեր ուսերին...

<<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության մրցանակակիրը Սյունիքից 07.04.2014

Հայաստանի ազգային պատկերասրահում ս/թ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են <<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության, ինչպես նաև <<Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում>> ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ...

Մարզպետ Վ.Հակոբյանը հրավիրել է մարզի զորահավաքային մարմնի նիստ

Մարզպետ Վ.Հակոբյանը հրավիրել է մարզի զորահավաքային մարմնի նիստ 03.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀ զորահավաքային մարմնի ղեկավար Վահե Հակոբյանն այսօր հրավիրել է զորահավաքային մարմնի նիստ: ՀՀ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի անդամների, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին զորահավաքային նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման և առկա խնդիրներին առնչվող հարցեր: Մարզի զորահավաքային մարմնի ղեկավարին ներկայացվել և զեկուցվել է առկա...

Քաղաքացիների ընդունելություն՝ Կապանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Կապանում 01.04.2014

Մարտի 31-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասհինգ, աշխատանքի տեղավորման՝ երկու, պետպատվերի շրջանակներում բուժվելու՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության տասնհինգ դիմումներից տասներկուսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է երկուսը, մեկը՝ մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով երկու դիմումները վերցվել են հաշվառման: Ընթացք է տրվել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41