Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին այցելել է Քաջարան համայնքի Անդոկավան, Կավճուտ, Ձագիկավան, Փուխրուտ, Կաթնառատ և Լեռնաձոր բնակավայրեր: Մարզպետը գյուղերում հանդիպել է բնակիչներին, լսել նրանց ներկայացրած խնդիրները, քննարկել հնարավոր լուծումները, ինչպես նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրեր դիտարկել, եղել դպրոցներում։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 31.07.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր շարունակել է այցերը Քաջարան համայնքում։ Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նա եղել է Աջաբաջ, Գեղի, Գետիշեն, Նոր Աստղաբերդ և Բաբիկավան բնակավայրերում։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 31.07.2024
Քաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՍԿՍԵՑ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 29.07.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր աշխատանքային շաբաթն սկսեց Քաջարան համայնքում։ Շաբաթվա ընթացքում նա, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ու համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ, շրջելու է բոլոր բնակեցված բնակավայրերով ու լսելու բնակիչների բարձրաձայնած խնդիրները։

ՆՈՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 24.07.2024
Մարզկենտրոն Կապան է հասել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով ձեռք բերված շտապօգնության մեքենան։ Այն կհատկացվի «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ին ու կսպասարկի սահմանային Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Շիշկերտ ու Ծավ գյուղերը։ Այսպիսով՝ շտապօգնության ծառայությունն այս գյուղերի համար առավել արդյունավետ, հասանելի ու արագ կդառնա։ Ավտոմեքենան կահավորված է անհրաժեշտ մի շարք տեխնիկական միջոցներով։ Մարզպետի աշխատակազմը...

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 23.07.2024
Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացնում մարզի համայնքներում՝ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» ընթացքն ու իրականացումն ուսումնասիրելու նպատակով։ Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հավաստագրված սերմացուով պետական աջակցությամբ մշակված ցանքատարածությունների մշտադիտարկումն արդեն ավարտել են Կապան, Գորիս և Տեղ համայնքներում։ Առաջիկայում աշխատանքները...