Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2023

  Հարգելի՛ հայրենակիցներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով Սյունիքի մարզի համայնքներում ստեղծվել են հումանիտար կենտրոններ և աշխատանքային խմբեր: Ստորև հրապարակում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: —————————— ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ՝ Սեյրան Ավետիսյան, 093 66 07 00...

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԶԳ ՂԵԿԱՎԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԶԳ ՂԵԿԱՎԱՐԸ 26.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դիմավորել է Գորիս այցելած՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին և ներկայացրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այնտեղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու, տեղավորելու գործընթացը։ «Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ  Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 22.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։ Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 12.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի անդամների ու քաղաքաշինության, ֆինանսների, զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ քննարկել է կառավարություն-համայնք համաներդրմամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Ըստ համայնքների ներկայացվել են ծրագրերը, դրանց կատարման ընթացքն ու ծավալները, որակի մշտադիտարկման արդյունքները, նաև առաջացած խնդիրներն ու դրանց պատճառները։ Տրվել են հանձնարարականներ։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ 11.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին։ Նշենք, որ Սյունիքի մարզպետի՝ 2023թ․ N 322-Ա որոշմամբ սեպտեմբերի 11-ից լուծվում է ՓԲԸ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ կնքված պայմանագիրը, իսկ Ա․ Թադևոսյանը՝ նշանակվում տնօրենի պաշտոնակատար։ Դիմելով ներկաներին՝ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ այս նշանակման նպատակը Կապանի ԲԿ-ի առողջացումն է, առկա խնդիրների լուծումն ու այն...

 ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ 08.09.2023

Գորիսի պետական համալսարանի խորհուրդն այսօրվա նիստում իր կազմից ԳՊՀ խորհրդի նոր նախագահ ընտրեց (14 կողմ, 1 դեմ ձայներով) Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Իր պարտականությունները ստանձնելիս՝ Սյունիքի մարզպետը մասնավորապես ասել է․ «Շնորհակալ եմ իմ թեկնածությունն առաջադրելու և վստահության համար։ Սա, իհարկե, շատ պատասխանատու պահ է ինձ համար, որովհետև իմ թեկնածությունն առաջարկելիս՝ նաև հիմնավորումներ ներկայացրիք․․․ Մեծ պարտավորվածություն կա այս ամենում և վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի Գորիսի պետական համալսարանի համբավն ու պատիվը բարձր պահվեն և՛ առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու, և՛ բուհի սահուն զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու գործում։ Գիտեմ, որ բուհի առջև ծառացած են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց դեռ ծանոթ չեմ, բայց կծանոթանամ ու ամեն ինչ կանեմ, որ դրանք օր առաջ լուծվեն, և կարողանանք ԳՊՀ-ի համար ապահովել այնպիսի ընթացք, որի մասին մեր տարբեր զրույցներում և քննարկումներում միշտ նշել ենք։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 11:46:52