Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսության նախարարի այցը Սյունիքի մարզ 07.12.2012
Դեկտմեբերի 7-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Գորիսում հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների, համայնքի ղեկավարների, տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների և վերամշակող կազմակերպությունների ղեկավարների հետ: Ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ՀՀ...
Միջոցառում` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 05.12.2012
Դեկտեմբերի 4-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և իր շնորհավորական խոսքը հղեց ուսանողներին. «Ի դեմս ձեզ տեսնում եմ Սյունիքի հավաքական ուժը: Իմ մարտական ընկերների հետ այսօր առավել քան վստահ ենք, որ մեր երկրի վաղվա բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ ուժ ունենք: Մեր...
Սյունիքի մարզի համայնքների 2012թ. բյուջեներով նախատեսվել են 3280792.1 հազ.դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1180654.2 հազ.դրամ։ Սեփական եկամուտների 11 ամսվա համար նախատեսված 1069207.8 հազ.դրամի դիմաց փաստացի դեկտեմբերի 1–ի դրությամբ հավաքագրվել է 1009675.5 հազ.դրամ կամ նախատեսվածի 94.4%-ը։ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 22.0 %, կամ բացարձակ թվով՝ 181891.8 հազ.դրամ։ 2012 թ. աճ է արձանագրվել համայնքի սեփականություն հանդիսացող...
Սյունիքի մարզպետը ծանոթացել է Կապանի թիվ 3 կրթահամալիրի խնդիրներին 04.12.2012
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի և մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ դեկտեմբերի 4-ին այցելել է Կապանի թիվ 3 կրթահամալիր, որտեղ իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցում և դաստիարակություն: Այցելության նպատակն էր տեսակցել սաներին և ծանոթանալ կրթահամալիրի խնդիրներին, դրանք քննարկել տնօրինության հետ : Կրթօջախում մարզպետին տեղեկացրել են, որ 2012 թ. օգոստոսից "Քրոնիմետ" բարեգործական...
Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը 04.12.2012
Դեկտեմբերի 4-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը: Օրակարգային առաջին հարցերը վերաբերում էր Սյունիքի մարզի...
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` 2012թ լավագույն կայքերի շարքում 03.12.2012
“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը: Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների պաշտոնական կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզվել է, որ 2012 թվականի երկրորդ փուլի արդյունքներով...