Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզի խորհուրդն ամփոփեց տարին 22.11.2011

Սյունիքի մարզի խորհրդի' ընթացիկ տարվա վերջին նիստը նոյեմբերի 22-ին ամփոփեց անցած 10 ամսվա կատարած աշխատանքները: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և դրանցում առկա խնդիրներին, եկող տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին և այլն: «Մարզի համայնքների կողմից հավաքագրվող սեփական եկամուտները 10 ամսվա համար նախատեսված է 868120.6 հազ. դրամ, որից հավաքագրվել է...

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում 21.11.2011

Նոյեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզային ենթակայության քաղաքային բժշկական կազմակերպությունների տնօրենների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ԶԼՄ-ների միջոցով հանրությանը իրազեկել մարզում գործող բժշկական հաստատությունների կողմից իրականացվող ծառայություններին, ներկայացնել այն հնարավորություններն ու կարողությունները, որոնք ունեն առանձին բժշկական կենտրոններ, ինչպես նաև` ներկայացնել իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:...

Ի գիտություն 21.11.2011

2011թ. նոյեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Մարզպետը ծանոթացել է ագարակցիներին հուզող խնդիրներին 18.11.2011

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին այցելել է Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաք, որտեղ ծանոթացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այս տարի տրամադրված 40 մլն դրամով իրականացված քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է քաղաքի թաղամասերով, ծանոթացել ընթացիկ խնդիրներին, քննարկել դրանց լուծմանն ուղղված հարցեր: Ագարակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, ովքեր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2011

Սիրելի ուսանողներ, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկացած պետության զարգացման ու հասարակական առաջընթացին, գրեթե բոլոր բնագավառներում, իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն ունի ուսանողությունը. վստահաբար կարող ենք ասել` այդպես է նաև մեզ մոտ: Այսօր, մեր հանրային կյանքում չկա որևէ ոլորտ` մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն...

Հանդիսություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանին 16.11.2011

Նոյեմբերի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15