Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հատուկ ծրագիր` Սյունիքում զբոսաշրջության խթանմանն ուղղված 31.10.2012
Ճանաչողական եռօրյա այցով Սյունիքում են Հայաստանում գործող ավելի քան 20 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Նրանց նպատակն է ծանոթանալ մարզի հարավային տարածաշրջանի էկոտուրիզմի և գյուղական տուրիզմի հնարավորություններին, առավելություններին և առանձնահատկություններին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC), նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի...
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.10.2012
2012թ. հոկտեմբերի 29-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 41 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 35, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջության հետ կապված՝ երկու, տունը նորոգելու՝ մեկ, հաշմանդամության կարգ ստանալու խնդրով՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության 35 դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման,...
Մամուլի ասուլիս` ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ 29.10.2012
Հոկտեմբերի 29-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի գյուղտնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի մամուլի ասուլիսը` մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Սյունիքում փոխվարչապետը ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին 26.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքում ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ս. Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնքից, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաև...
Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ: Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին: Բայց ամեն ինչ սահման ունի: “Ժողովուրդ”-ի “Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին” հաղորդագրությունը, իմ համոզմամբ, դուրս է լրատվական էթիկայի,...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը Սյունիքի մարզում 24.10.2012
Երկօրյա ճանաչողական այցով հոկտեմբերի 23-24-ը Սյունիքում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Այցի առաջին օրը դեսպանը Գորիսում հանդիպեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և քննարկեցին Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակները: Հանդիպման ժամանակ մարզպետը բարձր գնահատեց ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի մարզային գրասենյակի գործունեությունը, կարևորեց ԵԱՀԿ-ի դերը տարածաշարջանում: Դեսպանը մարզպետին հանձնեց Եվրոպայում...