Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին 29.10.2011

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքի “Մոսկվա” կինոթատրոնում ամփոփելով “Կինոաշուն-2011” ազգային կինոյի ամիս ծրագրի աշխատանքները, հատուկ մրցանակի է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` ի դեմս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` ծրագրի մեկնարկը Գորիսում բարձր մակարդակով կազմակերպելու և մարզի մշակութային կյանքը զարգացնելու համար: “Այսօր կարելի է արձանագրել, որ այս տարի ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել: Այն շատ ավելի լավ է ընթացել, քան կարելի էր...

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են 27.10.2011

Սյունիքում հոկտեմբերի 26-ի կեսօրից հետո տեղացող առաջին ձյան տեղումները շարունակվում են մինչ այսօր: Չնայած ձյան առատ տեղումներին` մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են: Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության՝ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից աշխատանքներ են տարվում` մայրուղին բաց և երթևեկելի դարձնելու ուղղությամբ:

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի  հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը 26.10.2011

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովը դիմում է Սյունիքի մարզի բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, խնդրանքով այդ մասին մինչ սույն թվականի հոկտեմբերի 31-ը տեղեկացնել`

Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում

Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում 25.10.2011

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Գորիսի տարածաշրջանի Տանձատափ համայնքի հիմնանորգված համայանքային կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, հյուրեր։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը հիմնանորոգել է Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղի համայնքային կենտրոնը: Աշխատանքների համար տրամադրվել է 53 մլն դրամ։ Գումարի 10 տոկոսի չափով ներդրել է համայնքը` Սյունիքի մարզպետի և հովանավորների աջակցությամբ։

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը 25.10.2011

Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում հոկտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված դպրոցի շենքը։ Այն հիմնանորոգվել է "ԱՄՆ հայ կրթական հիմնարկության" հայաստանյան մասնաճյուղի կողմից` բարերար-ամուսիններ Վահիկ և Ալիսա Պետրոսյանների ներդրած 5 մլն դրամ գումարով։ Ամբողջովին փոխվել են գյուղի միհարկանի դպրոցի շենքի դռներն ու լուսամուտները, հատակը, նորոգվել է սանհանգույցը, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, նորացվել է դպրոցական գույքը։

Ավագ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքի մեջ է 20.10.2011

Մարզկենտրոն Կապանում' այս տարվա հուլիսին փլված թիվ 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկատվության, մասնագետների կողմից որոշվել է շինարարությունն իրականացնել դպրոցի նախկին շենքի ետնամասում' սպորտ-հրապարակի տեղում: Հին, փլված չորսհարկանի շենքի փոխարեն կկառուցվի եռահարկ նոր դպրոց: Շինարարական աշխատանքների նպատակով այս տարվա համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36