Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզ են ժամանել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը 27.09.2012
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին Գորիսում հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են անցկացվել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների ներկայացուցիչների, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական...
Դասընթացներ Սյունիքի համայնքներում` ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավման նպատակով 26.09.2012
Տեղեկատվական համակարգի ներդրման և շահագործման, հաշվետվությունների գեներացման և ապահովման գործառույթների պատշաճ իրականացման նպատակով Սյունիքի մարզի գյուղական համայնքներում անցկացվում են ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավաման դասընթացներ: Իրականացվող նախաձեռնությունը անցած տարվա սեպտեմբերից Սյունիքում մեկնարկած Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» ծրագրի երրորդ փուլի`...
Ի գիտություն 25.09.2012
ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը կայանալու է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, Կապան քաղաքում, մարզպետարանի վարչական շենքում: Օ ր ա կ ա ր գ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզխորհրդի նիստի 1. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների մասին. /Զեկուցող՝ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Մարդյան/ 2. Հացահատիկային մշակաբույսերի...
Պետական պարգևներ սյունեցիներին` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ 24.09.2012
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր կոչումներ: Սյունիքի մարզից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձրագույն պարգևների արժանացան. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ,...
Տոնական միջոցառումներ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ 24.09.2012
Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը Սյունիքի մարզի բոլոր համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով: Մարզի և համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվել էին մարզամշակութային բազմազան միջոցառումներ: Անկախության տոնի առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին ելույթներ ունեցան համայնքներում գործող կրթամշակութային հաստատությունների պարային համույթները: Մարզային միջոցառումների ծրագիրը հագեցած էր նաև մարզական բազմազան մրցումներով: Հայաստանի...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ 21.09.2012
Սիրելի սյունեցիներ 21 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը: Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Տոն, որ մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի գլխավոր կռվանն է դարձել:...