Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում:
Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում 21.10.2023
Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպեցին մարզի համայնքների ղեկավարներին:
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 19.10.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։...
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ 18.10.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդակցությունների ու հանդիպումների շարք է սկսել մարզի համայնքներում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների քննարկման նպատակով։ Հոկտեմբերի 17-ին՝ Տաթևում, այսօր Սիսիանում մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել համայնքապետարաններում` համայնքի ղեկավարների ու համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ։ Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում նաև տեղահանված անձանց է այցելել։
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին համագործակցության հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի միջև։ Այն ստորագրել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և «Սանտե Արմենի»-ի համահիմնադիր Նադյա Գործունյանը։ Սրանով Կապանում մեկնարկում է ընտանեկան բժշկական շարժական թիմերի գործունեությունն այն գյուղերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։ Մարզպետը շնորհակալություն է...
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ 13.10.2023
Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք...