Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում աճել է համաշինարարական աշխատանքների ծավալը 29.01.2011
Անցած տարի Սյունիքում իրականացված համաշինարարական աշխատանքների ծավալն աճել է 6 տոկոսով: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու տրանսպորտի վարչության` տվյալներով` 2010 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 9,95 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որից 2,64 մլրդ դրամի կապիտալ շինարարության եւ 7,3 մլրդ դրամի հիմնանորոգման ու նորոգման աշխատանքներ:
Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի օրվա առթիվ 28.01.2011
Հայոց բանակի կազմավորման 19-ամյակի առթիվ տոնական միջոցառուներ անցկացվեցին Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում: Կապանի զորամասի սպաներին ու զինվորներին շնորհավորելու էին գնացել ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, «Կապանի Երկրապահ կամավորների միության», «Ազատամարտ» եւ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հկ-ների ներկայացուցիչներ:
ՏԻՄ հերթական ընտրություններ` Սյունիքի 6 համայնքում 27.01.2011
Մարտի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակվել Սյունիքի մարզի վեց համայնքում:Այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում:
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում 21.01.2011
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսումնասիրելով պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը` օրերս հրապարակել է հետազոտության արդյունքները:
Մարզի 13 երեխայի համար ձեռք է բերվել ծննդյան վկայական 19.01.2011
2010 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզի համայնքներից ստացել է 14 երեխայի ծննդյան վկայական չունենալու մասին տվյալներ։ Բաժնի ջանքերով հնարավոր է եղել 13 երեխայի համար լուծել այդ խնդիրը: Երեխայի ծննդյան վկայական չունենալու պատճառները տարբեր են` կամ ծնողը կորցրել է այն, կամ էլ երեխան ծնվել է տանը, եւ նրա ծնունդը հաստատող փաստաթուղթ ժամանակին ձեռք չի բերվել:
Այս տարվա առաջին ՏԻՄ ընտրությունները` Սյունիքում 11.01.2011
Կապանի տարածաշրջանի Ձորաստան եւ Անտառաշատ համայնքներում հունվարի 9-ին անցկացվեցին Սյունիքի մարզում այս տարվա առաջին տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները: