Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2023

Սիրելի՛ հայուհիներ Մարտի 8-ն է այսօր, իսկ գարնանային առաջին տոնը բոլորիս համար քնքշության, բարության, գեղեցկության, արևի ջերմ լույսի և բնության զարթոնքի խորհրդանիշն է։ Այդ ամենն ամբողջանում է ձեր կերպարում․ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Կանանց տոնի կապակցությամբ, մաղթում, որ ինչպես այսօր, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին ձեր աչքերը լի լինեն երջանկությամբ, սիրով ու գարունով։

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ 08.03.2023

Կանանց տոնի առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի ու Գորիսի բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներ (մարզի մյուս ԲԿ-ներում այսօր ծնունդներ չկային)։ Ն․Ղազարյանը ծաղիկներով շնորհավորել է նորածինների մայրիկների Մարտի 8-ը, նրանց երջանիկ մայրություն, փոքրիկներին՝ խաղաղ մանկություն մաղթել ու նորածիններին (11 բալիկի) մարզպետարանի կողմից դրամական պարգև փոխանցել։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 06.03.2023

  Սյունիքի մարզպետարանը մասնագիտական հանդիպումներ է իրականացնում մարզի համայնքապետարանների հետ՝ սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ու հաստատման փուլերում առաջ եկած խնդիրների քննարկման, դրանցում թերությունների բացառման, անհրաժեշտության դեպքում խորհրդատվության նպատակով։ Վերջնարդյունքում ցանկալի է Սյունիքից հնարավորինս մեծ թվով հաստատված հայտեր ունենալ ու կառավարություն-համայնք համաներդրմամբ առավել շատ ծրագրեր իրականացնել մարզում։ Նման քննարկում կայացավ այսօր՝ նվիրված Մեղրի...

ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 06.03.2023

Մարտի 6-ին ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի տարբեր բնագավառների պատասխանատուներից լսել է անցած շաբաթ կատարված ու այս շաբաթ ծրագրված աշխատանքների մասին, քննարկել տարբեր խնդիրներ, որոնք վերաբերել են քաղաքաշինական, կրթական, գյուղատնտեսական, առողջապահական ու այլ ոլորտների։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ 03.03.2023

  Սյունիքի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետի՝ Սիսիան համայնքի բոլոր բնակավայրեր այցերի ընթացքում արձանագրված խնդիրները։ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի ղեկավար կազմի հետ ըստ բնակավայրերի ու ոլորտների հանգամանորեն դիտարկել է բոլոր տեղերում գրանցված հարցերը, որոնք վերաբերում են թե՛ ողջ բնակավայրին, թե՛ առանձին քաղաքացիների, թե՛ կառույցների։ Որոշ խնդիրների ուսումնասիրություններ արդեն իսկ առկա են, որոշ հարցեր լրացուցիչ ուսումնասիրման կարիք...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 02.03.2023

Սյունիքի մարզպետարանում այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվեցին դրա շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցում էին մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններում ընդգրկված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22