Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը նվազել է 11.07.2011
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը 1571-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ մարզում գործազուրկի կարգավիճակ ուներ 6689 մարդ, ապա 2011թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը 5118 է...
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի եռօրյա այցը Սյունիքի մարզ 30.06.2011
Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-30-ը Սյունիքի մարզ է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը: Գորիսում պատվիրակությանը դիմավորեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է այցի նպատակը, քննարկվել են փոխադարձ համագործակցության ծրագրեր եւ հեռանկարներ...
Ա. Գեւորգյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան 29.06.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան, մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին։ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Անգեղակոթ համայնքից, որտեղ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է համայնքային կենտրոնը։ Զեկուցվեց, որ այն նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին։ Համայնքում պետբյուջեի միջոցներով ընթացքում է նաեւ դպրոցի հիմնանորոգումը, որն...
Նշվեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը 28.06.2011
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մարդաշատ էր Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրը: Արցախյան պատերազմում անհետ կորած կապանցի 18 ազատամարտիկների պատվին կանգնեցված խաչքարին ծաղիկներ դրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, դպրոցի տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ...
Ընդունելությանը մասնակցեց 46 մարդ 27.06.2011
2011թ. հունիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էր 49 մարդ, մասնակցեց 46 -ը...
Համայնքային ծառայողի 38 թափուր պաշտոն` Սյունիքում 25.06.2011
Սյունիքի մարզում առկա 399 համայնքային ծառայողի պաշտոններից թափուր է 38-ը: Դրանցից 11-ը, օրենքով սահմանված կարգով, լրացվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով: Համայնքային ծառայողի թափուր պաշտոնների համար մարզում արդեն հայտարարվել է 28 մրցույթ, որոնցից մի քանիսն արդեն կայացել են:


