Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 18.09.2022

Սեպտեմբերի 18-ին Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ նա այցելել է Կապանի բժշկական կենտրոն, տեսակցել բուժում ստացող վիրավոր զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ ու ապաքինման   ընթացքով։ ԲԿ-ի բժշկական անձնակազմի ու մարզի առողջապահության   պատասխանատուների հետ նախարարը   քննարկել է բժշկական կենտրոնի պարտաստվածության աստիճանը ստեղծված իրավիճակում աշխատելու համար, տեխնիկական, դեղորայքային,...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆ 12.09.2022

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն։ Մարզի ղեկավարը թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի օգնությամբ ծանոթացել է վերջին մեկ տարում այստեղ իրականացված արդիականացման ու վերազինման աշխատանքներին, քննարկել մշակութային այս օջախում առաջիկայում ծրագրված փոփոխություններն ու զարգացման հեռանկարները եւ այդ ուղղությամբ մարզպետարանից ակնկալվող աջակցությունը։

ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 11.09.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հովանու ներքո սեպտեմբերի 10-ին Կապանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի բաց առաջնություն՝ նվիրված Քառօրյա եւ 44-օրյա պատերազմում զոհված սյունեցիների հիշատակին։ Այն նախաձեռնել էր ու կազմակերպման առաջարկով մարզպետին դիմել «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի» նախագահ Կամո Դավթյանը։   Առաջնության մասնակիցները հանրապետության տարբեր մարզերից էին։ Կանանց ու տղամարդկանց մեջ...

ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՄԵՂՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ

ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՄԵՂՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ 10.09.2022

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Մեղրու մանկապարտեզ ու համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ դիտարկել ՆՈՒՀ-ում ընթացող շինաշխատանքները։

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ 08.09.2022

Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով Տեղ համայնք ի Տեղ բնակավայրում էր։ Մարզպետն այցելել է համայնքապետարան, ապա համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջել   Տեղ գյուղի փողոցներում, որտեղ այժմ քերած ու մանրացված ասֆալտով բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծանոթացել դրանց ընթացքին ։ Ի դեպ, շրջայցի ու բնակիչների հետ զրույցների ընթացքում չի հաստատվել վերջին օրերին մամուլում տեղ գտած ահազանգը, թե այս աշխատանքների համար բնակիչներից...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ 08.09.2022

  Այսօր Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը (համակարգում է քաղաքաշինության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտները) մարզպետարանում հանդիպել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ընկերության ղեկավարի հետ․ մարզպետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այս հանդիպման առանցքը քաղաքացիների՝ երթուղու աշխատանքի հետ կապված բողոքներն էին։ Քննարկվել են թերացումների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հնարավորինս շտկելու, երթուղու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22