Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2026
Մեզանից շատերի կյանքում կա գոնե մեկ ուսուցիչ, որի խորհուրդը, ճիշտ պահին ասված խոսքն ու վերաբերմունքն աննկատ, բայց հաստատուն կերպով ուղեկցում են մեզ տարիներ շարունակ: Ուսուցչի աշխատանքի իրական արդյունքը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է։ Այն ակներև է դառնում ժամանակի մեջ, երբ դպրոցական նստարանից կյանք մտած պատանին վերածվում է իր գործը բարեխղճորեն կատարող մասնագետի, սեփական երկրի հանդեպ հոգածություն ունեցող մարդու և պատասխանատու քաղաքացու։ Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում...

ԱՎԵՏԻՍ 01.10.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած սեպտեմբեր ամսին ծնվել է 71 երեխա՝ 35 տղա, 36 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 33, -Գորիսի ԲԿ-ում՝ 25, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները։ Հանդիպումը համանախագահել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ (Ֆրանսիա, Գերմանիա,...

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը քառօրյա այցով Սյունիքի մարզում է 22.09.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ երեկ հետևել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել են Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրերի կետեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն»...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2026
Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքն արտահայտելու, մեր անցած ճանապարհը գնահատելու և ունեցածի նկատմամբ պատասխանատվությունը ևս մեկ անգամ գիտակցելու առիթ է։ Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը․ այդ իրադարձությունը հայ ժողովրդի պատմական երկար ճանապարհի, ազգային ձգտումների, ազատ և սեփական ճակատագիրն...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ 20.09.2026
Կապանում հանդիսավորությամբ ու տոնական բարձր տրամադրութամբ երեկ անցկացվեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Տոնական երեկոն լի էր վառ զգացողություններով ու յուրօրինակ կատարումներով։ Բեմում էին սիրված երաժշտական խմբերը՝ «Դոֆամինը», «Նեմրան», «Ռեինկարնացիան» և Կապանի «Ռեդ լայնը»։ Հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայտնի ու սիրված հայկական...


