Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 02.11.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հոկտեմբեր ամսին ծնվել է 74 երեխա՝ 37 տղա, 37 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 32, Գորիսի ԲԿ-ում՝ 31, Սիսիանի ԲԿ-ում՝ 9, Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

«COP-17». ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՐՁՆ ՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ 22.10.2026
Սյունիքի պատվիրակությունը COP-17-ի Կանաչ գոտում է։ Մարզի տաղավարում ցուցադրվում են տարածաշրջանի արտադրական, մշակութային և զբոսաշրջային կարողությունները։ Կանաչ գոտու այցելուները համտեսում են մարզի անարատ մեղրը, բազմազան չրերը, ծանոթանում Սյունյաց աշխարհ քար ու ջրին, վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Տաղավարում իրենց արտադրանքներն են ներկայացնում Սիսիան համայնքից՝ «Bee’s house»-ը, «Սիսիանի կերամիկա» արվեստանոցը, Շամբի պահածոների...

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 19.10.2026
Հոկտեմբերի 12-ից 16-ը մարզում սպորտային միջոցառումների ակտիվ շաբաթ էր․ անցկացվել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Մարզական ստուգատեսն ընդգրկում էր 5 մարզաձև՝ բազկամարտ, հնգամարտ, հրաձգություն, շախմատ, ֆուտզալ։ Համայնքային փուլին մասնակցել է 108 թիմ (824 սովորող), որից մարզային փուլ է անցել 45 թիմ՝ 345...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ 16.10.2026
Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները: Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք» ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք մարզ են այցելել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող...

104,609 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ 15.10.2026
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ընդհանուր 104,609 մլն ՀՀ դրամ է հատկացվել Սյունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերի՝ պետական համաֆինանսավորման մասնաբաժինն ապահովելու համար, որից՝ 18,698 մլն ՀՀ դրամը Կապան համայնքի Սևաքար բնակավայրում հանդիսությունների սրահի շենքի նորոգման համար։ Ծրագիրն ավարտված է, նորոգվել է 350 քմ տարածք։ 85,910 մլն ՀՀ դրամ է հատկացվել Մ-2-ից դեպի Կապան բնակավայրի Համլետավան թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի համար։ Այն ավարտված է,...

Սյունիքում անցկացվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը 08.10.2026
Այսօր մարզկենտրոն Կապանում անցկացվել է 2026 թվականի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։ Մրցույթին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցական թիմերը։ Ինը մարզիկից կազմված թիմերն իրենց ուժերն են չափել վեց վարժաձևերում․ նռնակի նետում հեռավորության վրա («Ֆ-1» ուսումնական), 8...


