Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանրապետության նախագահն ընդունել է Սյունիքի մարզպետին 05.12.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ...

Համաժողով՝«Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով 04.12.2025
Դեկտեմբերի 3-ին նշվող` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեկ կայացավ համաժողով՝ «Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով։ Համաժողովի նպատակներն ու խնդիրներն իր ողջույնի խոսքում ներկայացրեց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանդես եկավ «Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը ՀՀ-ում»...

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՔՈԼԵՋԻ 60-ԱՄՅԱԿԸ 01.12.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Կապանի արվեստի պետական քոլեջի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է ներկաներին՝ ուսումնական հաստատության հիմնադրման հոբելյանի առթիվ ու մասնավորապես նշել․ «Արվեստի բնագավառում մասնագետ-կադրեր պատրաստող Սյունիքի միակ միջին մասնագիտական կրթական հաստատության միայն անցած ուղին չէ, որ փառավոր է։ Հավատացած եմ, որ դեռ երկար...

ԱՎԵՏԻՍ 01.12.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած նոյեմբեր ամսին ծնվել է 76 երեխա՝ 37 տղա, 39 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 23, -Գորիսի ԲԿ-ում՝ 42, -Սիսիանի ԲԿ-ում՝ 5, - Մեղրու ՏԲԿ-ում՝ 6 երեխա։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 28.11.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմում առաջին անգամ ընդունել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ դեսպանության խորհրդականի և ռազմական կցորդի ուղեկցությամբ։ Նրանք ողջունել են դեսպանի այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել մարզի հանդեպ ուշադրության համար։ Հանդիպման ընթացքում բարձրաստիճան դիվանագետը հետաքրքրվել է մարզի կյանքին առնչվող տարբեր բնագավառներով, որի...

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐ 28.11.2025
Հարգելի՛ քաղաքացիներ Հրապարակում ենք ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կողմից հրապարակված հասարակական խորհուրդների ձևավորման հայտարարությունների ակտիվ հղումները։ Նշենք, որ հասարակական խորհուրդներում կարող են ներգրավել համայնքային հասարակական կազմակերպությունները և փորձագետները՝ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման ՝ https://www.arlis.am/hy/acts/212663 ։ 1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...


