Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները։ Հանդիպումը համանախագահել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ (Ֆրանսիա, Գերմանիա,...

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը քառօրյա այցով Սյունիքի մարզում է 22.09.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ երեկ հետևել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել են Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրերի կետեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն»...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2026
Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքն արտահայտելու, մեր անցած ճանապարհը գնահատելու և ունեցածի նկատմամբ պատասխանատվությունը ևս մեկ անգամ գիտակցելու առիթ է։ Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը․ այդ իրադարձությունը հայ ժողովրդի պատմական երկար ճանապարհի, ազգային ձգտումների, ազատ և սեփական ճակատագիրն...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ 20.09.2026
Կապանում հանդիսավորությամբ ու տոնական բարձր տրամադրութամբ երեկ անցկացվեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Տոնական երեկոն լի էր վառ զգացողություններով ու յուրօրինակ կատարումներով։ Բեմում էին սիրված երաժշտական խմբերը՝ «Դոֆամինը», «Նեմրան», «Ռեինկարնացիան» և Կապանի «Ռեդ լայնը»։ Հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայտնի ու սիրված հայկական...

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 18.09.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի 3-րդ ժողովածուն է: Կարևորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026 թվականը հայտարարվել է ընթերցանության տարի, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը նախաձեռնեց այս միջոցառումը։ Վարչության պետ Մերի Գանդալյանի խոսքերով յուրաքանչյուր առիթ պետք է...

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 17.09.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խոհրդական Սուրեն Քեսեջյանը, Գորիս և Քաջարան համայնքների, ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչներ։ Կողմերը քննարկել են մարզային ու համայնքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և մշակութային ոլորտներում առկա հարաբերությունների զարգացման հեռանկարները։...


