Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մայիսի 1-ի առիթով շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի աշխատող, արարող, կառուցող, թե՛ իր օջախը, թե՛ հայրենիքը շենացնող մարդկանց։ Տոնը միավորում է մեր տարբեր սերունդների ու շատերի համար այն նաև խաղաղության, աշխատող մարդկանց նկատմամբ հարգանքի, համերաշխության, միասնության և համախմբվածության խորհրդանիշ է։ Եթե ավագ սերնդի համար Մայիսի 1-ն ասոցացվում է երիտասարդության...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻՈՒՄ 29.04.2024
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Մեղրի համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին ներկայացել է 17 հոգի։ Համայնքի բնակիչները մարզի ղեկավարին են դիմել տարաբնույթ հարցերով՝ զբաղվածության, քաղաքաշինական, սոցիալական, բնակարանային պայմանների, ջրամատակարարման, տանիքների նորոգման, իրավունքների պաշտպանության և այլն։ Կային քաղաքացիներ, որ պարզապես եկել էին առաջարկներ անելու ու համայնքային խնդիրների լուծման մասին իրենց խոհերը կիսելու համար։ Ներկայացված որոշ հարցեր տեղում...
ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԵՂՐՈՒ ՏԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ 29.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբետ Ղուկասյանը ապրիլի 30-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներին ներկայացրեց կենտրոնի նորանշանակ տնօրենին։ Մհեր Աբրահամյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով․ նա հաղթող է ճանաչվել տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում և այս պաշտոնում նշանակվել մարզպետի ապրիլի 29-ի N 150-Ա որոշմամբ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց նրան, բարի երթ, եռանդ ու աշխատանքային հաջողություններ մաղթեց։ Մարզի ղեկավարը նշեց, որ...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՎԹԱՐՎԵԼ 27.04.2024
Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 26.04.2024
Ապրիլի 25-ին Սիսիանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված քաղաքացիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը և Նարեկ Ղահրամանյանը, Սիսիան համայնքի...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ 25.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` բանկի` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։ Հանդիպման առանցքում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից նախատեսվող վարկային ծրագիրն էր, ու հյուրերը նպատակ ունեին Սյունիքի մարզպետից լսել առաջնահերթ ենթակառուցվածքային կարիքների մասին՝ իրենց նախատեսած...