Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2026

  Սիրելի՛ երեխաներ       Հունիսի 1-ը ձեր ժպիտների, երազանքների և իրավունքների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է, քանզի այդ ամենի համար ամեն օր ենք պարտավոր պատասխանատու լինել։ Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո և հոգատարության անվտանգ միջավայրում, ունենա կրթվելու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ բացահայտելու հնարավորություն։ Մեր այսօրվա բոլոր ջանքերն ու որոշումները մեկ նպատակ ունեն՝ կառուցել խաղաղ ու արժանապատիվ ապագա...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 01.06.2026

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ մայիս ամսին ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 28, Գորիսի ԲԿ-ում՝ 36, Սիսիանի ԲԿ-ում՝ 10, Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 01.06.2026

Սյունիքի պատմամշակութային կյանքում այս օրը շրջադարձային էր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը։ Այն ոչ միայն նոր էջ է բացում մարզի մշակութային, գիտական, կրթական ու զբոսաշրջային կյանքում, այլև Սյունիքի պատմության վերահայտնաբերման, ազգային հիշողության արթնացման ու ինքնության ճանաչման կարևորագույն քայլ է։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2026

  Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ Այս օրը մեր ինքնիշխանության, անկախ պետականության և սեփական հողի վրա ապագա կերտելու անբեկանելի իրավունքի գլխավոր խորհրդանիշն է։ Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար բացարձակ արժեք է, իսկ պետականության պահպանումն ու հզորացումը՝ քրտնաջան աշխատանք, ինստիտուտների կայացում և բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Հարգելի՛ սյունեցիներ, զարգացող...

ԿԱՅԱՑԱՎ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԿԱՅԱՑԱՎ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 26.05.2026

  Այսօր Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրից մինչև Դաստակերտ բնակավայրն ընկած ճանապարհահատվածում սյունեցի հեծանվորդներն իրենց ուժերը չափեցին «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլում։ Մեկնարկագծին են կանգնել 27 թիմ՝ երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Պատանի հեծանվորդները դրսևորել են բարձր մարզական համառություն, թիմային ոգի և կամք՝ փաստելով, որ ակտիվ ու առողջ ապրելակերպը դառնում է...

ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ 25.05.2026

  Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Օրվա կապակցությամբ Սյունիք էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ներկայացուցիչներ և ԵՄ դիտորդական առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար Սատու Կոյվուն։ Այցի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները հյուրընկալվել են Գորիսի ավագ սերնդի կենտրոնում, որտեղ շահառուների հետ միասին մասնակցել են հայկական ավանդական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-02 09:55:32