Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՐԳՈ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ․ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԳՈ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ․ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 13.11.2026

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Մեղրիի ավագանու նիստին, որի ընթացքում համայնքի նորընտիր ղեկավար Սերգո Գալստյանը երդման արարողությամբ պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները (ավագանին ի գիտություն է ընդունել երդման տեքստը հրապարակելու, ստորագրելու և լիազորությունները ստանձնելու փաստը)։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է Մեղրիի բնակիչներին համայնքի նոր ղեկավար ունենալու կապակցությամբ և կարևորել ներքին համերաշխության ու միասնական թիմային աշխատանքի շնորհիվ...

542,155 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

542,155 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ 13.11.2026

  ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 2 մլրդ 434 մլն ՀՀ դրամ է հատկացվել հանրապետության 22 համայնքի 34 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Այս որոշման շրջանակում Սյունիքի մարզում արդեն ավարտված ու ավարտվող սուբվենցիոն ծրագրերի համար ընդհանուր հատկացվել է 542 մլն 155 հազար դրամ՝ ներքոնշյալ ծրագրերի պետական համաֆինանսավորման համար։ Կապանի Շղարշիկ թաղամաս տանող 0,75 կմ ճանապարհի ասֆալտապատում /Մ-2 ավտոճանապարհից դեպի թաղամաս տանող ճանապարհ/․ 81, 35...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2026

  Սիրելի՛ հայրենակիցներ, տեղական ինքնակառավարման ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ և գործընկերներ Այսօր նշում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների օրը և մեր երկրում այս ինստիտուտի կազմավորման 30-ամյակը։ Շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքապետարանների աշխատակազմերին, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի և պետական այլ կառույցների բոլոր այն մասնագետներին, որոնց ամենօրյա գործունեությունն...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 10.11.2026

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Մեղրի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա ու ՀՀ-ում ՏԻՄ համակարգի կազմավորման 30-ամյակի առիթով շնորհավորել է ավագանու անդամներին, համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատակազմին ու բնակիչներին։ Մարզպետն ընդգծել է, որ ժողովրդավարության ամենակարևոր հենասյուներից մեկը հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են։ «Կոչ եմ անում ավագանու անդամներին...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 490 ՄԼՆ ԴՐԱՄ․ 2027 Թ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 490 ՄԼՆ ԴՐԱՄ․ 2027 Թ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ 09.11.2026

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ նվիրված «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով մի շարք գերատեսչություններին ուղղվելիք միջոցները։ Նախարարի խոսքով մարզպետների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆՈՒՄ ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆՈՒՄ ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ 03.11.2026

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։ Մարզպետը ողջունել և շնորհավորել է գլխավոր հյուպատոսին` մարզում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ընդգծվել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-16 13:05:29