Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆՈՒՄ ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ 03.11.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։ Մարզպետը ողջունել և շնորհավորել է գլխավոր հյուպատոսին` մարզում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ընդգծվել է...

ԱՎԵՏԻՍ 02.11.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հոկտեմբեր ամսին ծնվել է 74 երեխա՝ 37 տղա, 37 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 32, Գորիսի ԲԿ-ում՝ 31, Սիսիանի ԲԿ-ում՝ 9, Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

ԱՄՓՈՓՎԵՑ <<ՄԵՂՐԻՆ՝ԱՊՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ>> ԾՐԱԳԻՐԸ 02.11.2026
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մեղրին՝ ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ և հյուրեր։ Միջոցառմանը Հայկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով`...

«COP-17». ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՐՁՆ ՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ 22.10.2026
Սյունիքի պատվիրակությունը COP-17-ի Կանաչ գոտում է։ Մարզի տաղավարում ցուցադրվում են տարածաշրջանի արտադրական, մշակութային և զբոսաշրջային կարողությունները։ Կանաչ գոտու այցելուները համտեսում են մարզի անարատ մեղրը, բազմազան չրերը, ծանոթանում Սյունյաց աշխարհ քար ու ջրին, վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Տաղավարում իրենց արտադրանքներն են ներկայացնում Սիսիան համայնքից՝ «Bee’s house»-ը, «Սիսիանի կերամիկա» արվեստանոցը, Շամբի պահածոների...

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 19.10.2026
Հոկտեմբերի 12-ից 16-ը մարզում սպորտային միջոցառումների ակտիվ շաբաթ էր․ անցկացվել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Մարզական ստուգատեսն ընդգրկում էր 5 մարզաձև՝ բազկամարտ, հնգամարտ, հրաձգություն, շախմատ, ֆուտզալ։ Համայնքային փուլին մասնակցել է 108 թիմ (824 սովորող), որից մարզային փուլ է անցել 45 թիմ՝ 345...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ 16.10.2026
Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները: Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք» ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք մարզ են այցելել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող...


