Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՇՎԱՆԻՁՈՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ 25.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ այսօր մասնակցել է «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղի բացման արարողությանը։ Այն հիմնանորոգվել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որի մեջ պետության համաներդրման չափը՝ 22 մլն 418 հազ դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար, իսկ այս պահին 12 սան ունի։ Նախադպրոցական ուսումնական հաստատության...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ 1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2025
Այսօր, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, ՀՀ-ում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ուժային կառույցների և պետական գերատեսչությունների ղեկավարների հետ մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրում է կատարել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այստեղ...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ 22.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) ներկայացուցչի պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։ Մարզպետը ողջունել է տիկին Սանդրիի առաջին այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել UNHCR-ին՝ Սյունիքում իրականացված ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար, հատկապես այն աջակցության, որ տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ընդունելու գործընթացում։ Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և...

ՆՇՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ 18.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է Սիսիանում կայացած հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր ՀՀ-ում ապրիլի 16-ին նշվող Ոստիկանության օրվան։ Ներկա էին ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնյաներ, Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Ոստիկանության քրեական ու համայնքային գլխավոր վարչությունների մարզային կառույցների ծառայողներ, Պարեկային ծառայության, մարզպետի աշխատակազմի, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է մարզի ոստիկաններին մասնագիտական...

Ապրիլի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի մասնակցությամբ «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի համայնքային և մասնավոր բաղադրիչների շրջանակում ստորագրվեցին երկու պայմանագրեր։ Առաջին պայմանագիրը կնքվեց Մեղրի համայնքի, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և ընտրված կապալառու ընկերության միջև՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում խմելու ջրի արտաքին...

ՄԵՂՐԻՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ 17.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր Մեղրի համայնքի Լիճք և Տաշտուն գյուղերում մասնակցել են տարեցների ցերեկային կենտրոնների բացման արարողություններին։ Ցերեկային ժամանցի կազմակերպման այս կենտրոնները նպատակ ունեն բարելավել Մեղրի համայնքի տարեցների կյանքի որակը՝ ապահովելով նրանց սոցիալական ներգրավվածությունը և ակտիվությունը: Ծրագիրն իրականացնում է «Համայնքային զարգացման ուղի» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ»...