Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 05.05.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026 թ ․ ապրիլ ամսին ծնվել է 68 երեխա՝ 42 տղա , 26 աղջիկ : Մասնավորապես , Կապանի ԲԿ - ում ծնվել է 29, Գորիսի ԲԿ - ում՝ 24, Սիսիանի ԲԿ - ում՝ 11, Մեղրու ՏԲԿ - ում՝ 4 երեխա։

ԿԱՅԱՑԵԼ Է ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 05.05.2026
Այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Սյունիքի մարզային փուլը։ Այն մեկնարկել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի հարակից տարածքից, վերջնագիծն էլ Գարեգին Նժդեհի հուշահամալիրն էր ։ Մրցաշարը մարզի 45 դպրոցների թիմեր էր համախմբել։ Յոթ աշակերտից բաղկացած թիմերը խճուղավազքին ցուցաբերել են բարձր արդյունքներ և համախմբվածություն։ Մասնակիցները հաղթահարել են մրցուղին՝ հասնելով ավարտական գծին և...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՐՋԱՅՑԸ ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ 30.04.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերսկսել է Կապան համայնքի գյուղերում շրջայցը։ Անցած շաբաթվա ընթացքում եղել է համայնքի Խդրանց, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Չափնի, Ըրկենանց, Սևաքար, Եղեգ, Տավրուս, Ներքին Խոտանան և Նորաշենիկ գյուղերում։ Նա հանդիպել է բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը, գյուղում առկա խնդիրների լուծման իրենց տարբերակներն ու առաջարկները, այցելել դպրոցներ ու մասնավոր տնտեսվարողների։ Մարզպետը դիտարկել է նաև պետական ֆինանսավորմամբ ու տարբեր աջակցության ծրագրերով իրականացված...

ՍՅՈՒՆԻՔԻ ԱԿՏԻՎ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ 26.04.2026
Այսօր Սյունիքի մարզում իրականացվեց մարզային շաբաթօրյակ, որն ընթացավ նախապես մշակված գործողությունների պլանի համաձայն։ Շաբաթօրյակին միացել էին մարզի 7 համայնքապետարաններից 6-ը, տարբեր պետական ու համայնքային կառույցներ, ուժային ու գերատեսչական մարմինների մարզային կառույցներ, կրթօջախներ, առողջապահական հաստատություններ և այլն։ Համայնքային ու ոլորտային պատասխանատուների ամփոփ տվյալներով՝ շաբաթօրյակն աչքի է ընկել ակտիվությամբ. աշխատանքներին մասնակցել է մոտ 6800 քաղաքացի,...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ 24.04.2026
Քայլերթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հուշարձանին՝ լռությամբ ու խնկարկումով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.04.2026
Ապրիլի 26-ին Սյունիքում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ. միասին մաքուր և խնամված դարձնենք մեր տունը —————————————————————————— Հարգելի՛ սյունեցիներ Այս կիրակի՝ ապրիլի 26-ին, Սյունիքի մարզի բոլոր համայնքներում նախատեսվում է համամարզային շաբաթօրյակ։ Միջոցառման շրջանակներում հանրապետական և միջհամայնքային...


