Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 19.11.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային և տարածքային ներկայացուցիչ Վալերի Ղազարյանին։ Ենթապատվիրակությունն ավարտում է իր առաքելությունը մարզում, և այսուհետ Սյունիքին վերաբերող ծրագրերն ու անհրաժեշտ աշխատանքը կհամակարգվի Երևանից։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ի գործընկերներին՝ գործունեության տարիներին մարզում կատարած մեծ աշխատանքի, մարզպետի աշխատակազմի հետ մշտապես Սյունիքի...

ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 14.11.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 13-ին այցելել է Կապանի Գեղանուշ, Գոմարան և Աճանան գյուղեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը, եղել բնակավայրերի կրթօջախներում, դիտարկել ավարտված ու ընթացիկ ծրագրերը։ ———————————————— Կառավարության 60% համաներդրմամբ՝ 181 մլն դրամով սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Կապանից դեպի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհը։...

ՍԿՍՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐ 13.11.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, սկսելով շրջայցը Կապան համայնքի գյուղական բնակավայրերում, առաջին երկու օրերին այցելել է Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղեր։ Նա հանդիպել է բնակիչների ու վարչական ղեկավարների հետ, եղել կրթօջախներում, ԲՄԿ-ներում, դիտարկել պետական ու միջազգային մասնակցությամբ իրականացված ծրագրերը, քննարկել առաջիկայում հաստատված ու իրականացվելիք աշխատանքերը, գյուղացիներին հուզող խնդիրները։ Նշված գյուղերում իրականացված ծրագրերից...

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԻ 100-ԱՄՅԱԿԸ 12.11.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Շնորհավորելով կապանցիներին քաղաքում 100-ամյա պատմությամբ դպրոց ունենալու կապակցությամբ՝ նա նշեց․ « Վստահ եմ, որ 100 տարի առաջ այն մարդիկ, որ Կապանում դպրոց բացեցին, ունեին երազանք, որ այստեղ երեխաները պետք է լավ կրթություն ստանան։ Եվ մեկդարյա պատմություն ունենալն այսօր պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առիթով։ Զարգացող, կայուն ու քաղաքացիների համար բարեկեցիկ միջավայր ապահովող համայնքները մեր երկրի առաջընթացի գրավականներից են։ Համայնքային մակարդակում են ծնվում շատ կարևոր նախաձեռնություններ, սահմանվում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները, բարձրաձայնվում քաղաքացիների կենսական խնդիրների մասին։ Մեր համայնքների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԵՂՐԵՑԻՆԵՐԻՆ 08.11.2025
Այսօր տոն է Մեղրիում՝ նշվում է քաղաքի օրը, որի կապակցությամբ շնորհավորում եմ նրա բնակիչներին։ Սա քաղաքի հանդեպ սերն ու հոգատարությունն արտահայտելու օրն է, որը կարևոր է բոլորիս համար, նրա բնակիչների համար՝ թե՛ այստեղ ծնվածների, թե՛ նրանց, ում տունն է այժմ Մեղրին։ Հայաստանի ամենաքաղցրահամ մրգերի օրրանի համբավից ու հետաքրքիր կոլորիտը պահպանած բնակավայրերի շարքում լինելուց զատ, Մեղրին այսօր կարևոր ենթակառուցվածքների հանգույց է, որոնք կենսական են ոչ միայն մեր մարզի ու ողջ Հայաստանի...


