Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2026
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ Այս օրը մեր ինքնիշխանության, անկախ պետականության և սեփական հողի վրա ապագա կերտելու անբեկանելի իրավունքի գլխավոր խորհրդանիշն է։ Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար բացարձակ արժեք է, իսկ պետականության պահպանումն ու հզորացումը՝ քրտնաջան աշխատանք, ինստիտուտների կայացում և բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Հարգելի՛ սյունեցիներ, զարգացող...

ԿԱՅԱՑԱՎ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 26.05.2026
Այսօր Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրից մինչև Դաստակերտ բնակավայրն ընկած ճանապարհահատվածում սյունեցի հեծանվորդներն իրենց ուժերը չափեցին «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլում։ Մեկնարկագծին են կանգնել 27 թիմ՝ երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Պատանի հեծանվորդները դրսևորել են բարձր մարզական համառություն, թիմային ոգի և կամք՝ փաստելով, որ ակտիվ ու առողջ ապրելակերպը դառնում է...

ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ 25.05.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Օրվա կապակցությամբ Սյունիք էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ներկայացուցիչներ և ԵՄ դիտորդական առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար Սատու Կոյվուն։ Այցի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները հյուրընկալվել են Գորիսի ավագ սերնդի կենտրոնում, որտեղ շահառուների հետ միասին մասնակցել են հայկական ավանդական...

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ՝ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 24.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Գորիսի պետական համալսարանում մասնակցել է «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» ծրագրի շրջանակում կայացած դասախոսություն-հանդիպմանը, որը կազմակերպվել էր Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարքում։ Ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության...
Սիրելի՛ շրջանավարտներ Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ Այսօր շատ ջերմ օր է, օր, երբ դպրոցական տարիների հիշողությունը հանդիպում է ապագայի սպասումներին։ Մեր կրթօջախներում հնչում է վերջին դասի զանգը՝ ազդարարելով բոլորիդ համար հիշարժան փուլի ավարտը և նոր ու պատասխանատու ճանապարհի սկիզբը։ Դպրոցը միայն գիտելիքների դարբնոց չի եղել ձեզ համար․ այն մի կենսական միջավայր է, որտեղ կոփվում է բնավորություն, ձևավորվում են արժեքներ, և որտեղ մեր քաղաքացին սովորում է...
Սյունիքի մարզը ներկայացնող սովորողները հերթական անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայում ապահովել են բարձր արդյունավետություն և տպավորիչ հաջողություններ գրանցել հանրապետության ուժեղագույնների մրցապայքարում։ Ամփոփվել են 2025-2026 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները։ Մարզային փուլի արդյունքներով ձևավորված Սյունիքի թիմը պատվով է ներկայացրել մարզը՝ ընդհանուր դիպլոմների և գովասանագրերի քանակով հանրապետության մարզերի շարքում զբաղեցնելով...


