Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 420-Ա որոշումով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան բազմաբնակավայր համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն։ Համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը։

Քննարկվել են ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները 10.09.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ'Ռոարքին ու ծրագրերի և վերապատրաստումների գծով տնօրեն Անդրե Բոյերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում Խաղաղության կորպուսի կամավորների ներկայության ընդլայնման, համայնքների հետ սերտ համագործակցության և առաջիկա ծրագրերի իրականացման հարցեր։ Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատել է մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը աջակցելու Խաղաղության կորպուսի...

Սյունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել «Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնին 07.09.2026
Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը Սյունիքը մասնակցել է իր ինքնատիպ տաղավարներով՝ ներկայացնելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։ Սիսիան համայնքն իր տաղավարում ներկայացրել է «Ա․ Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի ձեռագործ աշխատանքները, ազգային զարդանախշերով դեկորատիվ-կիրառական արվեստի...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 04.09.2026
Սիրելի՛ փրկարարներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ։ Ձեր ծառայությունը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, պատասխանատվության բացառիկ զգացում և ամենաբարդ իրավիճակներում ու պայմաններում արագ որոշումներ կայացնելու ունակություն։ Ձեր աշխատանքը մշտական ու հուսալի ներկայություն է մեր քաղաքացիների առօրյայում: Մենք դա հստակ տեսնում և զգում ենք հենց Սյունիքում, որտեղ փրկարարի ամենօրյա սովորական աշխատանքի համար...

ԱՎԵՏԻՍ 02.09.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա օգոստոս ամսին ծնվել է 71 երեխա՝ 34 տղա, 37 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 28, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։ Հանդիպման առանցքում եղել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախաձեռնության տեսլականը Հայաստանում կյանքի կոչելու ընթացքն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ողջունելով հյուրերին Սյունիքում՝ Ռոբերտ...


