Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 14.12.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ։ Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների...

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՄՍԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՄՍԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ 13.12.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզում միս վաճառող տնտեսվարողներ ու սպանդանոցների տերեր, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անասունների մորթի, մսի վաճառքի անվտանգ կազմակերպման, սպանդանոցների հնարավորությունների, սահմանված նորմերով մսի...

ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԵՂԲՈՐԸ

ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԵՂԲՈՐԸ 13.12.2023

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմում զոհված կապանցի հերոս Հայկ Գրիգորյանի եղբորը՝ Մխիթարին․ նա ծնվել է հոկտեմբերի վերջին ու նոր լույս և ապրելու կամք բերել ընտանիքին։ Ն․Ղազարյանը շնորհավորել է տիկին Մարգարիտային՝ որդու ծննդյան կապակցությամբ, առողջություն մաղթել նրան, խաղաղություն ու արևշատություն՝ Մխիթարին։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 12.12.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Պարոն Խավցուկովը նշեց, որ ավարտում է Հայաստանում իր աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանը՝ սերտ համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա ներկայացրեց նաև իրեն փոխարինելու...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ 07.12.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Սյունիքի մարզի պատասխանատուներին։ Քննարկվել են Սյունիքում արդեն սկսված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված կլինեն թե՛ մարզի ընդհանուր զարգացմանը, թե՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 03.12.2023

  Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Սյունիքում հաստատված մեր հայրենակիցները շարունակում են մնալ մարզային իշխանության հոգածության ներքո։ Մեր մարզում հաստատված՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին վերջին շաբաթներին կենցաղային էլէկտրատեխնիկա էր հատկացվում։ Մինչ այդ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել էին բոլոր այս ընտանիքներին ու կարիքների գնահատում կատարել։ Այս գնահատումը հաշվի առնելով էլ՝ նրանք ըստ անհրաժեշտության ստացել են սառնարան, լվացքի մեքենա,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13