Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը Սյունիքում 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում, առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ-ի նախաձեռնած «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ։ Այն կազմակերպել էր մարզպետի աշխատակազմը՝ Սյունիքի կրթամշակութային հաստատությունների, համայնքապետարանների հետ համագործակցությամբ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ՝ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎ 11.09.2024
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին: Հիշեցնենք, որ նախարարությունը, հիմք ընդունելով...
ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ 10.09.2024
Սյունիքի մարզը սեպտեմբերի 7-ին հերթական անգամ մասնակցեց Տավուշի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվող «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին։ Այս անգամ մարզը ներկայացնում էին Տաթև համայնքում գործող «Ժասմենա» նորաձևության սրահն ու նորաստեղծ «Շինուհայր» երգի-պարի համույթը (ղեկավար՝ Արտյոմ Սյունեցի), Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում գործող «Արի Խնձորեսկ» տարածքային զարգացման ՀԿ-ն (նախագահ` Նարեկ Ադամյան) և Շուռնուխի...
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ 09.09.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Սեպտեմբերի 6-ին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են Տեղ և Տաթև համայնքներում հաստատված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը,...
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՇԱԽՄԱՏԻ ՍՅՈՒՆԵՑԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ 05.09.2024
Սյունիքի մարզպետի հրավերով այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպում կայացավ Եվրոպայի` մինչև18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյանի հետ։ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շախմատիստը անվանական ժամացույցի ու դրամական խրախուսանքի է արժանացել։ Մարզպետն ու աշխատակազմի անդամները շնորհավորել են առաջնության ոսկե մեդալակրին, նշել, որ հպարտությամբ հետևում են նրա մարզական հաջողություններին, նաև պատրաստակամություն հայտնել աջակցել ու լինել նրա կողքին...