Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՍԿՍԵՑ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 29.07.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր աշխատանքային շաբաթն սկսեց Քաջարան համայնքում։ Շաբաթվա ընթացքում նա, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ու համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ, շրջելու է բոլոր բնակեցված բնակավայրերով ու լսելու բնակիչների բարձրաձայնած խնդիրները։
ՆՈՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 24.07.2024
Մարզկենտրոն Կապան է հասել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով ձեռք բերված շտապօգնության մեքենան։ Այն կհատկացվի «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ին ու կսպասարկի սահմանային Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Շիշկերտ ու Ծավ գյուղերը։ Այսպիսով՝ շտապօգնության ծառայությունն այս գյուղերի համար առավել արդյունավետ, հասանելի ու արագ կդառնա։ Ավտոմեքենան կահավորված է անհրաժեշտ մի շարք տեխնիկական միջոցներով։ Մարզպետի աշխատակազմը...
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 23.07.2024
Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացնում մարզի համայնքներում՝ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» ընթացքն ու իրականացումն ուսումնասիրելու նպատակով։ Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հավաստագրված սերմացուով պետական աջակցությամբ մշակված ցանքատարածությունների մշտադիտարկումն արդեն ավարտել են Կապան, Գորիս և Տեղ համայնքներում։ Առաջիկայում աշխատանքները...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2024
Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հուլիսի 29-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Քաջարան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպումներ կունենա բնակիչների, համայնքային ու տեղական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Քաջարանի համայնքապետարանում։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 19.07.2024
Աշխատանքային այցով հուլիսի 19-ին Սյունիքում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ փոխնախարար Արման Խոջոյանի ու ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Կապան համայնքի Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղեր, հանդիպել բնակիչների հետ, խոսել այստեղ առկա խնդիրների ու տնտեսության զարգացման հնարավորությունների, պետական աջակցության ծրագրերի մասին։ Գյուղացիներն իրենց պատկերացումներն են ներկայացրել տվյալ բնակավայրերում...
ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻՆ 19.07.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։ «Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև...