Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԽՆԱՅԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԽՆԱՅԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 28.02.2024

  Փետրվարի 27-ին Կապանում քննարկվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի մասնագետների ու մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հանդիպման մեկնարկին ներկաներին ողջունեց մարզպետի աշխատակազմի գլխավոր...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ 22.02.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը հունվար-փետրվար ամիսներին «Հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք էր կազմակերպել, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին։ Շարքի վերջին միջոցառոմը՝ վոլեյբոլի խաղ-մրցույթը կայացավ երեկ՝ փետրվարի 21-ին, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում։ Մրցմանը մասնակցեցին Կապանի թիվ 10 և Արծվանիկի միջնակարգ դպրոցների ու մարզում տեղակայված N զորամասի թիմերը: Խաղից հետո թիմերին...

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ 15.02.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՄԿ-ի կողմից հունվարից իրականացվող նոր ծրագրի (ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը) մանրամասներն ու բաղադրիչները։ «ՄՄԿ-ի փախստականների արձագանքման պլանի գործողությունները Հայաստանում» ծրագիրը մեկամյա է, ֆինանսավորվել է ԱՄՆ բնակչության,...

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ 14.02.2024

  Սյունիքի մարզի համայնքներում նշվել է Տեառնընդառաջը (Տրնդեզ), եկեղեցիներում տեղի է ունեցել նորապսակների օրհնության կարգ։ Մարզկենտրոն Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից այս եկեղեցում պսակադրվածներին (տասը զույգ) նվերներ է հանձնել մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու այս տարվա խաչի քավորն է։

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ 12.02.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ պարոն Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ 08.02.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 7-ին հանդիպման էր հրավիրել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք արձագանքել ու ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը (20-ից ավելի ՀԿ-ներ)։ Նրանք նախ ներկայացան՝ պատմելով իրենց գործունեության ոլորտների, անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ուղղվածության մասին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մարզում տարբեր խնդիրների լուծման գործընթացում ունեցած ակտիվ դերակատարության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 15:11:02