Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂՈՒՄ 09.04.2025
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որն արտագնա էր ու անցկացվեց Տեղ համայնքում՝ ընդլայնված ձևաչափով։ Այն վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև պետական այլ կառույցների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2024թ․ առաջին...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ 01.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին․ նա ՀՀ-ում մարզային այցերն սկսել է Սյունիքից։ Մարզպետը շնորհավորել է տիկին դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական ծառայությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա առաջին այցը Սյունիք։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը Մարիկե Մոնրոյ-Վինթերին ընդհանուր տեղեկություններ է փոխանցել մարզի մասին՝ ներկայացնելով Սյունիքի տնտեսության հիմնական...

ԱՎԵՏԻՍ 01.04.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա մարտ ամսին ծնվել է 70 երեխա՝ 35 տղա, 35 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 26, -Գորիսի ԲԿ-ում՝ 31, -Սիսիանի ԲԿ-ում՝ 10, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 01.04.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու առաջարկով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն սկսել է մարզի ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում տեղակայել աղմկոտ գոտիներ։ Դրանք վիբրացիա առաջացնելով՝ ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։

«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 28.03.2025
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Այն այս անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում։ Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված մեծ հանդիսությանը ներկա էին մարզպետի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 25.03.2025
Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի Գորիսում), ինչպես նաև Գորիսում հյուպատոսական գործակալություն...