Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 05.11.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ Քաջարանում դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ սուբվենցիոն ծրագրերով այս պահին ընթացող շինաշխատանքները։ -------------------------------------------------------- Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն է կառուցվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 559,39 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 78 տոկոս, համայնքինը՝ 22։ Կապալառու՝...

ԳՆԱՀԱՏԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻՆ 04.11.2025
Նոյեմբերի 4-ին ՀՀ-ում նշվում է Սոցիալական աշխատողի օրը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ, սոցիալական ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, մասնագիտական նվիրումի համար՝ Սյունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի ընդունարանի ավագ մասնագետ Արմինե Դանիելյանը։ Նա շուրջ 36 տարի աշխատել է սոցիալական ոլորտում՝ իր նպաստը բերելով դրա կայացմանն ու բնակչության տարբեր խավերին ուղղված աջակցությանը։ Մարզպետի շնորհակալագիրն...

ԱՎԵՏԻՍ 03.11.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած հոկտեմբեր ամսին ծնվել է 89 երեխա՝ 49 տղա, 40 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 40, -Գորիսի ԲԿ-ում՝ 36, -Սիսիանի ԲԿ-ում՝ 10, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵՂՐԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ 03.11.2025
Նոյեմբերի 1-ին Մեղրի համայնքի «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես բացվեց: Այն կազմակերպել է ՀՀ կենտրոնական բանկը՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունն ու կարևորությունը։ Բացման հանդիսավոր միջոցառմանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին ողջունեց և ՀՀ ԿԲ-ին արտագնա ցուցադրությունը Մեղրի բերելու համար շնորհակալություն հայտնեց մարզպետի...

ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ 01.11.2025
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի բանկերի միությունը Կապանում նախաձեռնել էր «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովը։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից սեփական ռեսուրսների, ՀՀ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև միջազգային ծրագրերի ներգրավմամբ իրականացվող ՓՄՁ վարկավորման գործիքները, դրանց արդյունքներն ու արդյունավետությունը, ինչպես նաև...

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ 16.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկվա այցերն սկսեց Կապանի պոլիկլինիկայից, որի շենքն այժմ նորոգվում է (մինչ պոլիկլինիկայի համար նոր մասնաշենքի կառուցումը) ՀՀ պետբյուջեից հատկացված 120 մլն դրամով։ Հոկտեմբերի 15-ի շրջայցի ընթացում դիտարկված սուբվենցիոն ծրագրերից են․ Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում։ Ծրագրի արժեքը՝ 292 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 80% կամ 233,6 մլն դրամ։ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի...


