Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը և Նվարդ Հարությունյանը հանդիպում ու քննարկում են ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է Սյունիքի մարզում ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի...
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Աճանանի միջնակարգ դպրոցում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկին: Այս փուլում ծրագրի ծածկույթը կընդլայնվի՝ ներառելով մարզի ևս 9 դպրոց։ Ծրագիրը կապում է դպրոցական սնունդը...

ԱՎԵՏԻՍ 02.03.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ փետրվար ամսին ծնվել է 72 երեխա՝ 43 տղա, 29 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 14, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 1 երեխա։

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՄԿ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ 02.03.2026
Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում ավարտին են մոտենում նոր մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի ձևավորման աշխատանքները։ Այս պահին արդեն՝ շենքի կառուցումից հետո, ընթանում է կահավորման և բժշկական գույքի տեղադրման գործընթացը։ Նախկին՝ մասնավոր տան մեջ տեղակայված բուժկետը տեղափոխվում է հատուկ կառուցված, հարմարավետ ու ժամանակակից շենք, և առաջնային բուժօգնությունն արդեն հասանելի կլինի նոր պայմաններում։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ 25.02.2026
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվեց Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության նորանշանակ պետ Արա Նահապետյանը։ Նրան ներկայացնելիս՝ մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներն ընդգծեցին, որ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները մարզի համար կենսական նշանակություն ունեն, և բնագավառի զարգացումն ու առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում են նվիրված աշխատանք, ուստի կարևոր է համակարգում բարձր...

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ 04.02.2026
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում վաստակած հանգստի ճանապարհեցին Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանին։ Նա 2001 թվականից՝ արդեն 25 տարի, աշխատել է Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ, հետո՝ նույն բաժնի պետ, իսկ 2014 թվականից ղեկավարել է զորահավաքային նախապատրաստության բաժինը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն...


