Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ 2025-Ի ԱՌԱՋԻՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ 2025-Ի ԱՌԱՋԻՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ 12.01.2025

  Հունվարի 12-ին Սիսիան համայնքից Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը Սյունիքում մեկնարկել է հունվարի 8-ին, երբ Գորիսից ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին առաջին հավաքի մասնակիցները։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին այսօր ողջունել է մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, բարի երթ մաղթել զորակոչիկներին։ Նա մասնավորապես նշել է․...

ԱՅՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

ԱՅՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ 01.01.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն։ Մարզպետի անունից շնորհավորանքն ու դրամական պարգևը այսօր կհասնի նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025-ի առաջին օրը ծնված սյունեցիներին։ Նշենք, որ հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։ Իսկ 2024 թվականին մարզում...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.12.2024

  Սիրելի՛ սյունեցիներ Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ: Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 թվականը ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի համար լինի կայուն խաղաղության, բարեկեցության, առողջության, բարի իղձերի իրականացման տարի:...

ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻՆ

ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻՆ 31.12.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ավանդույթի համաձայն Ամանորի նախաշեմին այցելել է մարզի սահմանային դիրքեր, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, խաղաղություն, անկոտրում ոգի, առողջություն և անփորձանք ծառայություն մաղթել։

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ 31.12.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այսօր այցելել են Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։ Նրանք ամանորյա փաթեթներ են տարել գյուղի փոքրերին ու մեծերին, մարզպետի անունից շնորհավորել մոտեցող Նոր տարին, խաղաղություն ու բարօրություն մաղթել, զրուցել բնակիչների հետ։

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ԿԵՆՏՐՈՆ

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ԿԵՆՏՐՈՆ 30.12.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր նախատոնական այց են կատարել Կապանի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն։ Նրանք շահառուներին ու կենտրոնի աշխատակազմին են փոխանցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքներն ու մաղթանքները՝ գալիք Ամանորի կապակցությամբ։ Հյուրերն իրենց հերթին լսել են «Արծվաբույնի» բնակիչների բարեմաղթանքի ջերմ խոսքերն ու շնորհավորանքները։ Կենտրոնը մարզպետի աշխատակազմից անհրաժեշտ գույք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 12:43:25