Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 07.09.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 6-ին այս ուստարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն էր հրավիրել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Շնորհավորելով 2023-24 ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կրթօջախների ղեկավարներին՝ նախորդ տարում հաջող գործունեության ու մարզային իշխանության հետ համագործակցված, արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթությանն ու ուսումնական...

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 06.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 5-ին մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղի նորաստեղծ «Խելացի գյուղատնտեսական կենտրոնի» գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։ Այն կառուցվել է ՀԱԱ համալսարանի և Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված միջոցներով ու համատեղ ջանքերով։ Կենտրոնի ծառայությունները հասանելի կլինեն Սիսիանի և հարակից տարածաշրջանների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2023

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Գիտելիքի և դպրության օրն առանձնահատուկ և կարևոր տոն է, որին հայ ընտանիքները պատրաստվում են յուրահատուկ ջերմությամբ։ Նոր ուսումնական տարին, սիրելի ուսուցիչներին և դպրոցական ընկերներին հանդիպելու սպասումների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ է բերում անձնական աճի ու նվաճումների, կրթական հաջողությունների, մասնագիտական ​​հմտությունների զարգացման համար։...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 31.08.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության տնօրեն բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազին ու կազմակերպության այլ ներկայացուցիչների։ «Բժիշկներ առանց սահմանների»-ն աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, և հյուրերի հետ քննարկվել են առողջապահական համակարգում Սյունիքի կարիքներն ու առաջնահերթությունները՝ երկուստեք...

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 30.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։...

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ 29.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ կառուցված՝ մարզում առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացմանը։ Այն իրականություն է դարձել ՀՀ կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների «Միասնական հիմնադրամի» և Չինաստանի կառավարության օժանդակությամբ։ Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36