Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 15.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորեց ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մարզպետը համոզմունք հայտնեց, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։ Դեսպանի...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 15.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 14-ին այցելել է Քաջարանի բժշկական կենտրոն։ Մարզպետն այստեղ ծանոթացել է մատուցվող առողջապահական ծառայություններին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, բնակչության սպասարկման պայմաններին։ Ռոբերտ Ղուկասյանը նաև հանդիպել է Քաջարանի ԲԿ-ի բուժանձնակազմի անդամներին, նրանց հետ քննարկել կենտրոնի աշխատանքն ու այստեղ առկա խնդիրները, կազմակերպության զարգացման հեռանկարները։

ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 14.08.2024
Քաջարան աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նաև ծանոթացել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, որակին ու արդյունքներին։ Օգոստոսի 13-ին, մասնավորապես, մարզպետը դիտարկել է Աբովյան և Գայի փողոցների բակերի և Շիրվանզադեի փողոցի բակային հատվածների հիմնանորոգման աշխատանքները․ այս ծրագրերը մեկնարկել են 2023 թվականից։ Դիտարկված որոշ սուբվենցիոն ծրագրերում ժամկետների հետ կապված խնդիրներ են առկա, ու մարզի ղեկավարի...

ԱՅՑ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 13.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 13-ին շարունակել է աշխատանքային այցը Քաջարան համայնքում։ Մարզպետը համայնքի ղեկավարի ու մարզպետի աշխատակազմի անդամների ուղեկցությամբ եղել է Քաջարանց բնակավայրում։ Այստեղ նա հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց, ծանոթացել գյուղի խնդիրներին։ Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև Քաջարանի խմելու ջրի մաքրման կայան, ծանոթացել նրա աշխատանքին։ Հիշեցնենք, որ Քաջարանը ՀՀ-ում միակ քաղաքային համայնքն է, որտեղ խմելու ջրի համակարգը գործում է...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ 12.08.2024
Սիրելի՛ երիտասարդներ Շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ օգոստոսի 12-ին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին այցելել է Քաջարան համայնքի Անդոկավան, Կավճուտ, Ձագիկավան, Փուխրուտ, Կաթնառատ և Լեռնաձոր բնակավայրեր: Մարզպետը գյուղերում հանդիպել է բնակիչներին, լսել նրանց ներկայացրած խնդիրները, քննարկել հնարավոր լուծումները, ինչպես նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրեր դիտարկել, եղել դպրոցներում։