Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 16.01.2020
Այսօր Սյունիքի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերի ու ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ աշխատակցի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային խնդիրներին։ Այն վարում էր մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը ․ քննարկվեցին 2020 թվականի զորահավաքային եւ քաղաքացիական պաշտպանության ծրագրերի, պլանների ճշգրտման հետ կապված հարցեր։

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՊԱՀԱՆՋԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ԲՈԼՈՐ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 15.01.2020
Այսօր իրենց բողոքներով ու հարցերով Սյունիքի մարզպետարան էին եկել Կապան քաղաքի մսի վաճառակետերի աշխատակիցները։ Վերջիններիս մտահոգողը հունվարի 15-ից ՀՀ-ում ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանն է, որի մասին տեղյակ են պահվել դեռեւս մեկ տարի առաջ։ Նրանց ընդունեցին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները ․ հանդիպմանը ներկա էր ու պարզաբանումներ ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 14.01.2020
Հունվարի 14-ին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էին մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները, Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրեն Կարեն Բազիկյանն ու սրտաբան Գեւորգ Հովսեփյանը, ինչպես նաեւ մարզպետարանի պատասխանատուներ։ Նման ձեւաչափով հանդիպման պայմանավորվածություն ձեռք էր բերվել մարզպետ Հունան Պողոսյանի՝ սրտանոթային կենտրոն այցի ժամանակ։ Հանդիպման նպատակն էր մարզի բուժհաստատությունների ու...

ԱՅՑԵՐ ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ 13.01.2020
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (ղեկավար` Վահե Արզումանյան) նախատոնական եւ տոն օրերին մարզում իրականացրել է «Սյունիքյան Ամանոր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով։ Դեկտեմբերի 20-ին կազմակերպվել էր Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, իսկ սաները նաեւ ամանորյա փաթեթներ են ստացել «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամից»։ Դեկտեմբերի...

ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐՈՒ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԸ 12.01.2020
Հունվարի 10-ին կայացավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը։ Մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել մեկ թեկնածու։ Թեստավորման փուլում հավաքելով միավորների 100 տոկոսը, հարցազրույցի ժամանակ ստանալով մրցութային հանձնաժողովի անդամների 5 կողմ, 2 դեմ ձայները, ըստ հանձնաժողովի որոշման, անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Լուսինե...
Տեղեկատվություն ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2019 թվականի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին։ 1. Ընտանեկան նպաստ է ստացել 1764 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 950 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 158 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 10 ընտանիք։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի...


