Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 20.02.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ ու ավագանիներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանի...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 19.02.2018
2018 թվականի փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող Ռուզաննա Ալավերդյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է նախարարի պատվոգրով ու հուշանվերով՝ <<Լավագույն աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ>> անվանակարգում: Մարզպետ Վահե Հակոբյանը մրցանակը հանձնել է Ռուզաննա Ալավերդյանին, շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար և մաղթել...
Գեղարվեստական մարմնամարզության Սյունեցի մարզուհիները 2017 թվականին մարզական բարձր նվաճումներ ունեցան 13.02.2018
Մարզպետ Վահե Հակոբյանի հյուրերը <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի գեղարվեստական մարմնամարզության սաներ Եվա Հարությունյանը, Սյուզաննա Ալեքսանյանն ու նրանց մարզիչներն էին: Մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության սաները 2017 թվականի ընթացքում մեծ հաջողություններ են արձանագրել թե հանրապետությունում և թե նրա սահմաններից դուրս: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզուհիներին ու նրանց մարզիչներին՝ մրցույթներում Սյունիքն ըստ արժանվույն...
Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Արդեն գնվել է չեխական L-410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը: -Պարոն Հակոբյան 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Սյունիքի մարզի համար ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք: -Գիտեք, միշտ դժվար է...
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 12.02.2018
Փետրվարի 8-ին (հունվարի 29-ի փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 96 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսաներկու, գրքի տպագրման, ճանապարհի անմխիթար վիճակի և խմելու ջրի, գազի հետ կապված խնդրանքով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից վաթսունյոթին տրվել է դրական լուծում, չորս դիմում մերժվել է:...