Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ 26.04.2017
ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք: Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի...
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ (տեսանյութ) 25.04.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանն այսօր Տեղ համայնքում մասնակցել է շախմատի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի բացման պատիվը վերապահվել էր մարզպետ Վահե Հակոբյանին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Մարզի ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին մարզադպրոցի բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դպրոցի սաների անունները կլսեն միջազգային մրցաշարերի հարթակներից: Վահե Հակոբյանն իր խոսքում...
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2017
Ապրիլի 24-ին Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Այսօր հիշատակի և ոգեկոչման...
Ապրիլի 21-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում <<Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության>> (ԱՃԹՆ) ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՃԹՆ պատասխանատուները, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզի բնակչությանը, հասարակական կազմակերպությունների, տեղական...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 19.04.2017
2017 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին, Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի << Մարզխորհրդի նիստե ր>> ենթաբաժնում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 18.04.2017
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող` Սրդան Ստոյանովիցին: Հանդիպմանը ներկայացվել են <<Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի» (ԴԻՊԵԿՈ IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին...