Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԻՍԻԱՆ 27.10.2018
Շարունակելով ճանաչողական այցերը մարզի համայնքներ՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եղավ Սիսիանում: Մարզպետը նախ այցելեց Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, եւ նախկինում ծրագրված միավորման կասեցումից հետո այստեղ իրավիճակը դեռեւս չի կայունանում, ու կազմակերպության առողջացման համար գործընթացներ պետք է իրականացվեն: Կոլեկտիվի եւ տնօրենության հետ հանդիպման ժամանակ Հ.Պողոսյանը քննարկեց ԲԿ-ում ստեղծված իրավիճակի...

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ 26.10.2018
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մասնակցեց «Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» գիտաժողովի բացման արարողությանը: Գիտաժողովը նվիրված է համալսարանի հիմնադրման 85-ամյակին եւ իր աշխատանքները կամփոփի վաղը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Այնուհետեւ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետը: Նա համալսարանի...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ մարզում ճանապարհների շինարարություն եւ շահագործում իրականացնող ընկերությունների ղեկավարների ո ւ պատասխանատուների հետ: Հանդիպումն ուներ առաջին հերթին ճանաչողական բնույթ, ինչպես նաեւ առաջիկա ձմեռացման խնդիրները քննարկելու նպատակ: Ներկաները տեղեկացրեցին իրենց սպասարկած ճանապարհային հատվածների, դրանց վիճակի, աշխատանքի ծավալների մասին: Մարզպետը նաեւ հետաքրքրվեց, թե ընկերությունները անհրաժեշտ ինչ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ 25.10.2018
Հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պող ոսյանը: Մինչ Մեղրիի մաքսակետ եւ համայնքապետարան նախատեսված այցերը, մարզպետը մասնակցեց Մեղրիի մանկապարտեզում կազմակերված աշնանային բացօթյա միջոցառմանը, շրջեց փոքրիկների պատրաստած գունեղ տաղավարներով, համտեսեց համայնքում պատրաստված գինի, լավաշ, անուշեղեն: Ի դեպ, մարզպետի այցն անակնկալ էր միջոցառման մասնակիցների համար: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը...

ՆՇՎԵՑ ԽՈՏԻ 50-ԱՄՅԱԿԸ 25.10.2018
Այսօր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ գյուղը նշեց իր հիմնադրման 50- ամյակը : Հանդիսությանը ներկա էր եւ գյուղի բնակիչներին շնորհավորեց Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը : Գյուղամիջում ավանդական հայկական բացօթյա հյուրասիրություն էր կազմակերպվել : Այցի ընթացքում Գ . Թադեւոսյանը եղավ նաեւ Խոտի միջնակարգ դպրոցում՝...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՇխԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 24.10.2018
Հոկտեմբերի 24- ին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել Գորիսի համայնքապետարանի բաժինների պետերի , հայեցողական պաշտոն զբաղեցնողների հետ : Մարզի ղեկավարը նշել է , որ այցը ճանաչողական բնույթ ունի եւ ծանոթացել է տարբեր բաժինների աշխատանքներին : « Իմ հորդորն է , որ յուրաքանչյուր հարց...


