Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԶԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՎ /տեսանյութ/ 29.12.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ղեկավարության ուղեկցությամբ այցելեց մարզում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետերից մեկն ու շնորհավորել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մարզպետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարական կազմի հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:  

ՄԵՂՐԻՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԸ

ՄԵՂՐԻՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԸ 28.12.2016

 Դեկտեմբերի 28-ին Մեղրի համայնքում վերաբացվեց <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ուժերով վերակառուցված 2015 թվականի հունիսի 13-ին հրդեհված Մեղրու Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքն ու թիվ 9 առանձնատունը: Շենքի վերաբացման արարողությանը մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ներկա էին <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ  ԵՎ  ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 28.12.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարան: Հյուրերին տոնական համերգով ողջունեցին Կապանի թիվ 13 նախակրթարանի սաները: Մարզի ղեկավարը շնորհավորել է շահառուներին գալիք տոների առթիվ, զրուցել նրանց հետ, լսել վերջիններիս մտահոգություններն ու վստահեցրել, որ ճաշարանի խնդիրները մարզպետարանի ուշադրության կենտոնում է և գալիք տարվա ընթացքում մի շարք հարցեր լուծում կստանան: Ճաշարանում...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 28.12.2016

Դեկտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 70 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսուն, աշխատանքի տեղավորման՝ երեսունյոթ, ապօրինի շինարարության, բնակարանի վերանորոգման և շենքի վերելակի կարգավորման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանմեկին տրվել է դրական լուծում, իննը գտնվում է ուսումնասիրման փուլում: Աշխատանքի տեղավորման մասին երեսունյոթ դիմումները...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 27.12.2016

Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Ա. Խաչատրյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 27.12.2016

<<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև <<ՀՀ Սյունիքի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի փետրվարի 3-ի N 10-Ն որոշման համաձայն` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36