Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2018 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ է ստացել 2227 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ է ստացել 1056 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 172 ընտանիքի, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 8 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն է տրվել 1 ընտանիքի, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի տրվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 20...

Տեղեկատվություն՝ մարզում մայիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 04.06.2018
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված մայիս ամսվա ծնունդների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությու ն հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ...

ՀՀ Սյունիքի մարզպետ, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը հյուրընկալել է շախմատի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Սյունիքը ներկայացնող մարզիկներին ու նրանց մարզիչներին: Մրցաշարի եզրափակիչ փուլում Կապանցի Ալեքս Սահակյանը մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում զբաղեցրել է 3-րդ, իսկ Քաջարան քաղաքից Նինա Աբրահամյանը 5-րդ հորիզոնականը: Պատանի շախմատիստները մարզպետի հետ զրույցի ընթացքում կիսվել են առաջնությունից ստացած տպավորություններով:...

Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մրցանակակիրները 31.05.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած սյունեցի դպրոցականները ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով: Դպրոցականներին պարգևները հանձնել են ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Միլենա Գասպարյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը: 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական oլիմպիադայի...
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 30.05.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 31-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի և Կարճևան բնակավայրի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սյունիքում տոնեցին Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը 29.05.2018
Մայիսի 28-ին Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեց տոնական համերգ նվիրված առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին: Տոնական համերգին ելույթ ունեցան սիրված և ճանաչված երգիչներ ու պարային խմբեր` Երևանից և Սյունիքի մարզից: Միջոցառման շրջանակներում անցկացվեց նաև Սյունիքի մարզի պատանի նկարիչների ցուցահանդես, լարախաղացի գեղեցիկ ելույթներ, որոնք եզրափակվեցին տոնական հրավառությամբ: Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի շրջանակներում...