Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՈԼՈՐ ԳՅՈՒՂԵՐ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ԳՅՈՒՂԵՐ 30.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան ը մայիսի 23 -29-ը այցեր ու հանդիպումներ է ունեցել   Գորիս համայնքի   բոլոր բնակավայրերում։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մայիսի 23-ին նա եղել է Վերիշեն ու Ակներ գյուղերում։ Մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, այցելել նաև երկու բնակավայրերի դպրոցներ։ Ակների միջնակարգ դպրոցում Ռոբերտ Ղուկասյանը աշակերտների համար նաև բաց դաս է անցկացրել «Նախնական...

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ 30.05.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր այցելել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի ուղեկցությամբ նրանք դիտարկել են վերջերս այստեղ տեղադրված լազերային քարափշրման ժանակակից սարքը, շրջել նաև ախտորոշիչ լաբորատորիաներով, ծանոթացել հիվանդանոցի տեխնիկական հնարավորություններին ու ծառայություններին։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2023

  Սիրելի՛ հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի կապակցությամբ։ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհրդի կողմից Հայկական պետության անկախության հռչակմամբ դարերի ընդմիջումից հետո ինքնիշխան Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ դարձավ։ Մեր խոնարհումը՝ բոլոր հերոսների հիշատակին, որոնց արյամբ ու սխրանքով նվաճվեց Առաջին հանրապետության անկախությունը։ Մայիսի 28-ը մեզ համար շատ կարևոր մի ուղերձ ունի,...

28 ՄԱՅԻՍԻ․ ՍՅՈՒՆԻՔ

28 ՄԱՅԻՍԻ․ ՍՅՈՒՆԻՔ 28.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, մարզպետի աշխատակազմի անդամների ու այլ քաղաքացիների հետ ծաղկադրում է կատարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն և Գարեգին Նժդեհի շիրմին։ Այնուհետև նրանք ներկա են գտնվել Կապանի մշակույթի կենտրոնի փողային նվագախմբի՝ Հանրապետության տոնին նվիրված համերգին։  

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 26.05.2023

  Սիրելի՛ շրջանավարտներ Ընդունե՛ք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ այսօր ձեզ համար հնչող Վերջին զանգի կապակցությամբ։ Բոլորիդ համար, անշուշտ, հանդիսավոր օր է սա, որը տարիներ առաջ անսահման հեռու էր թվում. հենց այս տոնի մեջ են զուգակցվում տխրությունն ու ուրախությունը՝ ավարտվում է մի փուլ, սկսվում՝ նորը, որը կոչվում է հասունություն։ Կանգնած լինելով նրա շեմին՝ դուք այսօր ամենաշատը գնահատում եք այն ամենը, ինչից հիմա պատրաստվում եք հեռանալ՝ դպրոցի դասերը, դասընկերներին և ուսուցիչներին։...

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԱՐԱՄՈՒՐԵՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԱՐԱՄՈՒՐԵՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ 26.05.2023

  Մայիսի 25-ին Սյունիքում էր Ռումինիայի Մարամուրեշի մարզի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի փոխնախագահ Ռադու Դանիել Թրուֆանի գլխավորությամբ։ Այցի նպատակը երկու մարզերի միջև համագործակցային հարաբերությունների հիմնումն էր։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մարամուրեշի շրջանային խորհրդի նախագահ Իոնել-Օվիդիու Բոգդանի անունից բարեկամության և գործընկերության համաձայնագիր կնքեցին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու Ռադու Դանիել Թրուֆանը։ Սյունիքի մարզային իշխանությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28