Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ 22.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին ու այլ ներկայացուցիչների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիքում և առհասարակ Հայաստանում ծավալած գործունեության համար, նշել, որ մարզերում աշխատող ուսուցիչ առաջնորդների աշխատանքի արդյունքը տեսանելի է ու հատկապես՝ գյուղական բնակավայրերում։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 22.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 22-ին հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։ Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը վերջինս է։

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է 18.05.2024
Այսօր Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։ Առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի մարզը ներկայացնող` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։ Նույն դպրոցի թիմը նաև 2022-ին ու 2023-ին էր հաղթել մարզային փուլում ու կրկին առաջին տեղը գրավել հանրապետականում։ Դպրոցը ստացավ 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 700 հազար դրամ, 150 հազարական դրամ են ստացել թիմի վազորդները։ Եզրափակիչ փուլին մասնակցել են...

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 14.05.2024
Այսօր Գորիսում կայացավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական (արտագնա) և ընդլայնված նիստ, որը վարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների մարզային կառույցների ղեկավարներ։ ______________________________________________________________ Օրակարգի առաջին կետով մարզում 2022-2023թթ. իրականացված և 2024թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն...

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ 13.05.2024
Մայիսի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը Սիսիանում կազմակերպել էր ասմունքի մրցույթ-փառատոն՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյակին․ նպատակն էր խթանել Համո Սահյան մարդու և բանաստեղծի նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, բացահայտել մարզի դպրոցներում սովորողների ստեղծագործական մտքի հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցեց մարզի 32 դպրոց։ Մասնակից դպրոցական խմբերը կազմված էին 3-4 աշակերտից ու մեկ ուսուցչից և երկու տարիքային խմբով էին՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Սիսիան...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է․ շնորհավորում եմ բոլորիս ու Մայիսի 9-ին համահունչ` մաղթում խաղաղություն և հաղթանակներ ամեն բնագավառում ու մեր հայրենիքին զարգացում բերող բոլոր ոլորտներում։ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 79-ամյակը նաև մեր հաղթանակն է, որովհետև հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել դրանում ու ողջ մարդկության համար չարիք ֆաշիզմի դեմ պայքարում։ 1945-ի հաղթանակի կերտմանը մասնակցել են հազարավոր հայորդիներ, նրանց մեջ նաև` բազում...