Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ  ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 08.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզի ղեկավար մարմինների պատրաստությունը, բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված պլան-ժամանակացույցի և ՀՀ Սյունիքի մարզպետի 2016 թվականի մայիսի 26-ի որոշման համաձայն՝ 2016 թվականի հունիսի 7-8-ին  ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել առանձնացված շտաբային ուսումնական մարզումներ՝ <<Արծվանիկի պոչամբարի պատվարի մասնակի փլուզում>>...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ  ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 08.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին <<Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնումը որպես երեխայի խնամքի համակարգի բարեփոխման մաս>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, Կապանի, Գորիսի...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ 07.06.2016

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016 թվականի հունիսի 6-ի N 468-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի հունիսի 6-ից մինչև 20-ը ներառյալ: Սուրիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի...

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ  ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ 03.06.2016

 Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց <<Խոսքերի փոխարեն>> խորագիրը կրող մեծարման ու հիշատակի երեկո` նվիրված ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված կապանցի հերոսների հիշատակին, պատերազմին մասնակցած կամավորականներին և նրանց աջակցած մարդկանց ու կազմակերպություններին:Երեկոյին ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարաի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ,...

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ  ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 02.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզի ուսումնական հաստատությունների 4-րդ, 9-րդ, և 12-րդ դասարաններում հունիսի մեկից մեկնարկել են ավարտական և պետական ավարտական քննությունները: 4-րդ դասարանի 1497 աշակերտ գիտելիքների ստուգում կհանձնեն <<Մայրենի>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարաններում <<Ռուսաց լեզվից>>: 9-րդ դասարանի 1291 աշակերտ ավարտական քննություններ կհանձնեն <<Հայոց լեզու և հայ գրականություն>>,...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ  ՍՅՈՒՆԻՔԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 02.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն աշխատանքային հանդիպում է ունեցել <<Երկիր և մշակույթ>> համազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Հովսեփ Փափազյանի, Ստեփան Նալբանդյանի և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկայացվեցին կազմակերպության կողմից Սյունիքում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: <<Երկիր և մշակույթ>> համազգային բարեգործական կազմակերպության ծրագրերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36