Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ 21.07.2017
Մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում մասնակցել է մարզային ակնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Կլինիկայի բացմանը ներկա էին նաև Հայկական առողջապահության կենտրոնի ղեկավարությունը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և բարերարներ: Ակնաբուժական նորաբաց կլինիկայի կարմիր ժապավենը կտրեցին մարզի ղեկավարն ու ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատունների ուղեկցությամբ շրջել է նորաբաց կլինիկայում...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ է ԳՈՐԻՍԻ ԿԱՆԱՆՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 17.07.2017
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, կանանց տնտեսական զարգացմանն ուղղված սոցիալական նախաձեռնությունների իրականացման ընթացքին: Սյունիքի մարզի կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը նպատակաուղղված է կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը, մարզում հուշանվերների շուկայի զարգացմանը: Վահե Հակոբյանը հանդիպել է հիմնադրամի խորհրդի անդամներին, քննարկվել են համատեղ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ 14.07.2017
Հուլիսի 13-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք: Նախքան օրակարգի հարցերը, մարզպետ Վահե Հակոբյանն առողջապահության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով Մխիթար Հերացի մեդալով պարգևատրեց Մեղրու բժշկական կենտրոնի թերապևտ Ֆրիդա...

ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԾԱՎ ԵՐԹՈՒՂԻՆ 14.07.2017
Վահե Հակոբյանը հանդիպել է Կապանի տարածաշրջանի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն համայնքների ղեկավարների հետ և քննարկել Ծավ-Կապան հասարակական տրանսպորտի վերագործարկմանն առնչվող հարցեր: Համայնքի ղեկավարները նշեցին, որ տևական ժամանակ է ինչ ֆինանսական խնդիրների պատճառով չի գործում Կապան-Ծավ տրանսպորտային երթուղին, որը սպասարկում էր վեց գյուղական համայնք: Վահե Հակոբյանը նշեց, որ երթուղու խնդիրը իր ուշադրության կենտրոնում է, որի լուծման ուղղությամբ առաջիկայում կհանդիպի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ 13.07.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է Կապան քաղաքի ակտիվի հետ: Հանդիպմանը մարզի ղեկավարը մշակույթի, սպորտի, երիտասարդության, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ քննարկել է մարզպետարանի նախաձեռնությամբ Կապանում իրականացվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում Կապանում կյանքի կոչվող ծրագրերը. այն է Կապանի օդանավակայանի վերագործարկումը, իտալացի գործընկերների հետ իրականացվող տրիկոտաժի,...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ 13.07.2017
Կապանի օդանավակայանի վերագործարկման համար իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օդանավակայանի տարածք էր այցելել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարը շրջել է շինհրապարակում, պատասխանատուներից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքից եւ ընդգծել, որ դրանք պետք է ավարտին հասցնել նախատեսված ժամկետում: Կապանի օդանավակայանում շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ եւ նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Պատասխանատուների փոխանցմամբ արդեն...