Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ   ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ 01.06.2016

 Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ Կապանում ներկա է գտնվել երեխաների  օրվան նվիրված միջոցառումներին: Տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը երեխաներին փոխանցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը: Օրվա կապակցությամբ մարզպետի կողմից...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2016

 Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով: Այս օրը ավելի մեծ խորհուրդ ունի մեծերիս համար. հայ մարդը բոլոր ժամանակներում էլ ընտանիքի ու երեխաների նկատմամբ ցուցաբերել է առանձնահատուկ հոգատարություն ու նվիրվածություն: Դուք մեզ համար ոչ միայն ուրախություն եք ու հպարտություն, այլև կյանքի իմաստ և մեր ապագան նախանշող փարոս: Մենք շատ ու շատ անելիքներ ու պարտականություններ ունենք ձեր նկատմամբ և անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր ապագան լինի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 31.05.2016

 Մայիսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսաներեք, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու հարցով՝ երեք քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսաներկուսին տրվել է դրական լուծում, մեկ դիմում ուսումնասիրման փուլում է: Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժումն իրականացնելու մասին...

 ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>>  ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 30.05.2016

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը: Մրցույթն անցկացվեց հինգ մարզաձևերից համայնքային փուլում առաջին տեղ զբաղեցրած նախակրթարանների միջև: Մրցումներում առաջին տեղ զբաղեցրեց Գորիսի թիվ 2, երկրորդ տեղում` Քաջարանի ԶՊՄԿ-ի թիվ 1, երրորդ տեղում` Կապանի թիվ 1 նախակրթարանները: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացան դրամական...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 28.05.2016

 Այսօր՝ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Թադևոսյանը, ՀՅԴ Կապանի <<Արամ Մանուկյան>> կոմիտեության անդամներ ու բազմաթիվ քաղաքացիներ ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն և իրենց հարգանքի տուրքը մատուցել: Հանրապետության տոնի առիթով...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 27.05.2016

Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին: Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովուրդն իրականացրեց իր դարավոր երազանքը՝ ստեղծեց անկախ ու ինքնիշխան պետականություն՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Նորանկախ հանրապետության ստեղծումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: Եվ չնայած իր գոյության կարճատևությանը, այն կարողացավ սերունդներին փոխանցել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02